Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Նավասարդի օրը Հին Հայաստանում, Չադ ՝ Անկախության օր, Զիմբաբվե՝ Ազգային հերոսների օր, Լատվիա՝ Լատվիայի համար պայքարած մարտիկների հիշատակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2492 մ․թ․ա․- ըստ լեգենդի հայերի նախահայր Հայկը սպանել է ասորական թագավոր Բելին և հիմք դրել Հայաստան պետությանը։ Հնում այդ օրն անվանվել է Նավասարդ՝ Նոր տարի, և համարվել է հայկական ժամանակագրության առաջին օր։

1898 –ծնվել է խորհրդահայ հետախույզ Հայկ Հովակիմյանը։

1903 –վախճանվել է թարգմանիչ, թատերական գործիչ Ալեքսանդր Թարխանյանը:

1918 –ծնվել է արձակագիր, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանը։

1921 —ԽՍՀՄ-ում հայտարարվել է Նոր տնտեսական քաղաքականության իրականացման սկիզբը (НЭП)։

1922 –ծնվել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը։

1947– ծնվել է ճանաչված ֆուտբոլիստ, մարզիչ Արկադի Անդրեասյանը։

1952– ծնվել է արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը։

1957 – վախճանվել է քիմիկոս Դավիթ Զավրիյանը։

1973 —ԽՍՀՄ-ում Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է  «Գարնան 17 ակընթարթները» բազմասերիանոց գեղարվեստական կինոնկարի ցուցադրությունը։

1976 –վախճանվել է խորհրդահայ գիտնական-մեխանիկ Միքայել Մանուկյանը։

1987 –վախճանվել է դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանը։

2002- Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Արկադի Ղուկասյանը կայացած նախագահական ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 89 տոկոսով վերընտրվել է ԼՂՀ նախագահ:

2004 —ռոստովյան դատարանը մեղավոր է ճանաչել հանրահայտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին լրագրողուհի Իրինա Արոյանին վիրավորելու հարցում։

2008-ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսաստանյան զորքերը գրավել են Գորին, վրացական ուժերը սկսել են նախապատրաստվել մայրաքաղաք Թբիլիսիի  պաշտպանությանը, իսկ Բավրայի մաքսակետով Հայաստան է մտել շուրջ 8000 փախստական։

2010- ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը հայտարարել է, որ «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի համաճարակը կարելի է ավարտված համարել։

2012-Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել։

2021-ԱԺ նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցների է հրավիրել նիստերի դահլիճ, այնուհետև հանձնարարել անջատել ուղիղ եթերը։

2022-Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

3114 մ․թ․ա․— սկսվել է Երկար թվագրությունը Մայաների օրացույցում։

480 մ.թ.ա.– տեղի է ունեցել Թերմոպիլեի ճակատամարտը հին հունական պոլիսների և Աքեմենյան Պարսկաստանի միջև: Այդ ճակատամարտում տեղի ունեցած դեպքերի հիման վրա է նկարահանվել 300 սպարտացիները ֆիլմը։

117 —սկսվել է հռոմեական կայսր Պուբլիոս Էլիա Ադրիանի կառավարումը։

843– Կառլոս Մեծի թոռները իրար մեջ բաժանել են Ֆրանկական պետությունը։

1767 —Անգլիայում վերջին անգամ մահապատժ է իրականացվել այրման միջոցով։

 1791 —Կալիակրիի ճակատամարտում ադմիրալ Ֆյոդոր Ուշակովի գլխավորած ռուսական նավատորմը ջախջախել է թուրքական էսկադրան։

1804 —Ավստրիան դարձել է կայսրություն։

1863 —Կամբոջայի նկատմամբ կառավարում է սկսել իրականացնել Ֆրանսիան։

1867– Համբուրգ քաղաքում լույս է տեսել Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։

1902 —Անգլիայի թագավոր Էդուարդ 7-րդը պետությանն է հանձնել թագուհի Վիկտորիայի սիրելի նստավայր Օսբորն պալատը։

1906 —Մեծ Բրիտանիայում ֆրանսիացի էժեն Օգյուսենն արտոնագրել է կոնոֆիլմերումկ ձայնի ձայնագրման տեխնիկան։

1926 — «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատանքները գունավոր ժապավեն ստեղծելու ուղղությամբ։

1928 —Մոսկվայում տեղի է ունեցել Առաջին համամիութենական սպարտակիադիայի բացումը։

1939 —ծնվել է խորհրդային փսիխոթերապևտ Ալեքսանդր Կաշպիրովսկին։

1950 – ծնվել է ամերիկացի ծրագրավորող, «Apple Inc.» ընկերության Սթիվ Ջոբսի հետ միասին համահիմնադիր հանդիսացող Սթիվ Վոզնյակը, որը աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկն է։

1953– ծնվել է ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ Հալք Հոգանը։

1959 —Մոսկվայում բացվել է Շերեմետևո միջազգային օդանավակայանը։

1960 – Չադը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։

1979 – ԽՍՀՄ երկու ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռներ օդում իրար են բախվել, ինչի հետևանով զոհվել է ընդհանուր թվով 178 մարդ, որոնց թվում ուզբեկական «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի անդամները։

1994 —Կուբայում Ֆիդել Կաստրոն չեղարկել է Կուբայից դուրս գալու սահմանափակումը, որի արդյունքում հայտնաբերվել է, որ շատերն են ցանկանում լքել կղզին, մինչև օգոստոսի վերջ շուրջ 20 000 մարդ է օգտվել այդ հնարավորությունից։

1996– վախճանվել է բուլղարացի կույր պայծառատես Վանգան:

2011 —Ռուսաստանի Չելյաբինսի մարզում իրար են բախվել մեծ արագությամբ սլացող երկու բեռնատար գնացքներ։

2020-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր երկրում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։

Կ. Խաչիկյան

Մոսկվայում սաստիկ շոգ է սպասվում Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է էվթանազիայի մասին օրենքը Հուսով ենք՝ մինչև 2026-ի հունիս պատերшզմը կավարտվի. Զելենսկի ՀՀ–ում Չեխիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ 43-ամյա կինը «Զվարթնոց» օդանավակայանում գողացել է օտարերկրացու դրամապանակը Հայաստան կժամանի Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը Զախարովան հայտնել է՝ որն է տարվա բառակապակցությունը Արտակ Զեյնալյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու Խաղաղ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը․ Լավրով Հայաստանը կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» II միջազգային փառատոնին Սոչիում Հայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարին Սպիտակ տունը հայտարարել է` մտադիր է բիթքոյնի պահուստներ կուտակելՊատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Թրամփը զգուշացնում, Ռուսաստանը սպառնում է Դեպքից ժամեր առաջ էր իմացել երեխայի սեռը․ երեկ վրաերթի հետևանքով մաhացած Սերգեյը 25 տարեկան էր Հայաստանը չպետք է հաշտվի «լցակայանների» քաղաքականության հետ. Վարդան Ոսկանյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում ենԻսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա. NYTՀայաստանը թույլտվություն չի տալիս Կապանում ռուսական հյուպատոսության համար Հայաստանում վարակիչ հիվանդության աճ է գրանցվելՎթար՝ Երևանում, բախվել են «Nissan X-Trail» ու «ՎԱԶ 2104», վիրավոր կաԴանակահարության հետևանքով 5 անչափահաս է մաhացել․ ՌԴԱպօրինի գույքի օրենքը խնդիրներ է հարուցելու իշխանության համար Փողով ծառայությունից ազատվելու օրինագիծը մնացել է ՔՊ-ի կոկորդինԳազ չի լինելուՍպորտային մարմնամարզության ԵԱ․ հայ մարզիկներն անցան եզրափակիչ փուլԵրևանում տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Այսօր ԱՄՆ դեսպանատունը փակ է Ակտիվ ցիկլոնը Հայաստանում է․ որքա՞ն կշարունակվեն անձրևներըԾանոթ ու միաժամանակ անհայտ … էվերկլեր լիկյորՀԷՑ-ը՝ վաղվա անջատումների մասին«Հայաստանի համար Թուրքական ընդհանուր պետությանը սարերի հետևում չէ» «Այսօրվա Հայաստանի համար Ռուսաստանն է անվտանգության գլխավոր երաշխավորը» Անչափահասը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել էՀայաստանի առաջին հանրապետության օր․ պատմության այս օրը (28 մայիս)Վերջին զանգի համերգին կռվել են, հետո եկել «կալցեվոյ»՝ «ռազբիրատի»․ մանրամասներ՝ Վեդիի ողբերգական դեպքիցՌուբլին ռեկորդային բարձր փոխարժեք է գրանցել Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը ՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» «Շիշ բռնող»-ը ՔՊ-ում քննություն կհանձնի. նիստ է սպասվում. «Ժողովուրդ» Հովիկ Հովսեփյանի քրոջն ազատել են աշխատանքից․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում վրդովված են անարդարությունից. ՔԿ նախագահն իրեն է վերագրել դարի հանցանքի բացահայտումը. «Ժողովուրդ» ՔՊ-ական որ կանանց է ընտրում Փաշինյանը․ «Հրապարակ» Լճաշեն համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՌաուլը հեռացել է «Ռեալից» Երևանում «BMW»-ն կոտրել է ավտոլվացման կետերից մեկի պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր ընկել կիսակառույց շինության մեջՍտամբուլում շատ լավ է. Լավրովն առաջարկում է Ուկրաինայի հետ բանակցությունները շարունակել ԹուրքիայումԽոշոր չափերով թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է Գորիսի 37-ամյա բնակիչ (տեսանյութ)ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման պետական տուրքի բարձրացման նախագիծըՀրաձգություն՝ Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Ամենադիտված