Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՆ-ում քննարկվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից, ԼՂ-ից բռնագաղթած հայ փախստականների վերադարձի իրավունքի հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է 1988-1992 թթ., ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելով բռնագաղթած հայ փախստականների իրավական կարգավիճակին, վերադարձի իրավունքին առնչվող հարցեր։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Հանդիպման նպատակն էր լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից ներկայացված` փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավական խնդիրները, որոնց առերեսվում են ներկայումս։ Քննարկվել են փախստականների իրավական կարգավիճակին, բնակարանային ապահովությանը, փոխհատուցումներին, սոցիալական երաշխիքներին, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել նաև իրենց կարգավիճակի լուծման ուղղությամբ տարվող գործընթացների վերաբերյալ մտահոգություններով:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են համապարփակ տեղեկություններ Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատների, այլ միջազգային իրավական գործընթացների, դրանց բովանդակության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են այս ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը:

ՀԿ ներկայացուցիչների կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են` առկա խնդիրներին Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ տալու նպատակով:

Հանդիպման ավարտին կողմերը գնահատել են տվյալ քննարկման արդյունավետությունը, ձեռք բերել պայմանավորվածություն՝ նման բնույթի հանդիպումների շարունակական լինելու և փախստականների իրավական պահանջներին հետամուտ լինելու անհրաժեշտության վերաբերյալ:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը, Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչներ Դիանա Քարազյանը, Արամ Արամյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Թամարա Բաղդասարյանը:

Հոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՀայաստանից մաքսանենգ ճանապարհով 303 500 տուփ ծխախոտ են փորձել տեղափոխել ՌուսաստանՔրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք․ ՔԿ«ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել և չխոսել Արցախի, գերիների մասին, ուղղակի անտրամաբանական է»․ Արցխի ՄԻՊ-ը՝ Փաշինյանի երեկվա ելույթի մասինԳիշերային ժամերին փակ է լինելու Դ. Մալյան փ.-Գայի պ. խաչմերուկից մինչև Դ. Մալյան փ.-Խուդյակովի փ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածըՏասնյակ հազարավոր զոհեր կունենանք, եթե Ուկրաինային թույլ չտրվի արևմտյան զենքերով հարվածել ՌԴ-ի խորքին. ԶելենսկիԻսրայելը հարվածել է ԲեյրութինՎեհափառը ողջունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդի առաջին այցը Մայր ԱթոռՊետք է պատրաստվենք պատերազմի. ԼուկաշենկոԾիլքար գյուղի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ձորըԿրեմլի արձագանքը՝ Զելենսկու հայտարարությանը Արաբական միապետությունները տեղահանելով Ռուսաստանին ուժեղացնում են իրենց դիրքերն Անդրկովկասում. Փորձագետ Ի՞նչ է պատրաստում Փաշինյանը Սյունիքի գլխին Ի՞նչ կորոշի ՍԴ-ն. խնդրահարույց հարցեր կան «Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը հավանաբար ընկել է աստիճանահարթակից. դպրոցի տնօրեն Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին Իշխանությունը սահմանները փոխելու իրավասություն չունի. Կարապետյան Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ»
Ամենադիտված