Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեղասպանություն՝ գեղեցիկ փաթեթավորմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս պաշտոնական Կրեմլի խոսափող հանդիսացող «Կոմերսանտ»-ը բավականին ծավալուն հոդված էր ներկայացրել Արցախի մասին, որտեղ՝ հենց առաջին պարբերությունում գործածում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը:

Մասնավորապես հոդվածում նշվում է, թե Մոսկվայում վիճակը գնահատում են շատ բարդ և կարծում են, որ Բաքուն հակված չէ զիջումների։ «Վիճակը ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք անում ենք մենք, Արևմուտքը, միջազգային կազմակերպությունները, ոչնչի չեն հանգեցնում։ Բաքուն չի նահանջում»,- ասվում է ձևակերպումներից մեկում։ Ավելին, ընդգծվում է, թե ԼՂՀ իշխանությունները նույնպես դիմադրում են՝ մերժելով Աղդամի ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկը: Բայց, ըստ «Կոմերսանտի» պնդման, Աղդամի ճանապարհը, այնուամենայնիվ, բացվելու է:

Ի դեպ՝ թերթի անանուն պաշտոնյան ասել է, որ Սերգեյ Լավրովը տարբերակ է առաջարկել, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ ղարաբաղցիները։ Դրա էությունն այն էր, որ Աղդամով ճանապարհը բացվեր, և դրանով ԿԽՄԿ-ի միջոցով սկսվեր անհրաժեշտ ապրանքների մատակարարումը։ Համաձայն լավրովյան առաջարկի՝ այդ երթուղով երթևեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց պետք է վերականգնվեր նաև Լաչինի միջանցքով երթևեկությունը։ «Այս տարբերակը գտնվում էր պատրաստականության բարձր աստիճանում»,- ասել է աղբյուրը և հավելել՝ բայց Ստեփանակերտն ավելի ուշ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամում, այլ անմիջապես: Ավելի ուշ՝ տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի հետ սկանդալը, ի վերջո՝ փոխզիջում չեղավ:

Թերևս գաղտնիք չէ, որ ռուսական քաղաքական էլիտայում կան պրոադրբեջանական շրջանակներ, և մեծ բացահայտում չէ այն, որ Բաքուն ֆինանսավորում է անհրաժեշտ մեդիահարթակներում պետք եղած բովանդակությունը ներկայացնող հեղինակներին: Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը հիմա Բաքվի գլխավոր կարճաժամկետ նպատակն է: Այս գործընթացի ցուցիչն այն է, որ սկսել են անգամ նորոգել ու կառուցել օկուպացված Աղդամից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը: Դրան  զուգահեռ կա փաստը, որ Բաքուն չի վճարի մի հոդվածի համար, որում «ԼՂՀ» եզրը, միանշանակ է, որ Իլհամ Ալիևի համար սկզբունքային է:

Ինչպես հայտնի է՝ Արցախի բնակչության հետ ադրբեջանական պաշարման մեջ է նաև ռուսական խաղաղապահ զորախումբը, որն ունի սննդի և անհրաժեշտ այլ՝ նաև ռազմական բնույթի մատակարարումների կարիք: Մինչև այս պահը ՌԴ-ն դա անում է օդային ճանապարհով, ինչից ևս Բաքվում վրդովված են: Բայց սա նաև քաղաքական պատասխան է՝ Մոսկվայի մերժումն Ալիև-Արևմուտք առաջարկ-ճանապարհին, որովհետև Մոսկվայում հստակ տեսնում և գիտակցում են, որ այդ ճանապարհը նշանակում է ռուսներին Արցախից դուրս բերելու համակարգված գործողությունների կարևորագույն օղակ: Բայց եթե այդ քայլն արվի Լավրովի վերահսկողությամբ և զուգահեռաբար Լաչինը բացելով, Մոսկվան կարո՛ղ է կտրուկ չբացառել:

Օրերս Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանը հերքել է նման պայմանավորվածությունը՝ իր ասուլիսի ժամանակ պնդելով, թե նման հարց չի քննարկել Ալիևի և Միշելի հետ: Ըստ էության՝ այստեղ ամենաուշագրավն այն է, որ Հաջիևի՝ հուլիսի 26-ին արած այս հայտարարության ձևակերպումները փոքր ինչ մոտ են «Կոմերսանտի» տեքստին: «Միայն Լաչինի ճանապարհը պահանջելը, բայց Աղդամի ճանապարհից հրաժարվելը, ճանապարհը փակելը և այն քաղաքականացնելն անընդունելի է»,- ասել է Հաջիևը՝ տողատակով նկատել տալով լավրովյան առաջարկը։  

Բոլորս ենք հիշում, որ այսպես կոչված, «Աղդամով միջանցքի» թեման հրապարակ նետվեց վերջին բրյուսելյան հանդիպումից հետո միայն։ Մասնավորապես Բրյուսելի հանդիպումից հետո Շարլ Միշելը նշել է. «Ես նշել եմ նաև հավասար չափով Աղդամով հումանիտար մատակարարումներ անելու Ադրբեջանի պատրաստակամությունը»,- հայտարարել էր նա։ Միշելյան առաջարկից մեկ ամիս առաջ «աղդամյան միջանցքի» թեման սկսել էր շրջանառել Ջեյհուն Բայրամովը։

Ունենք հետևյալ համայնապատկերը. Ադրբեջանը փաստացի հայերին պաշարել են, կտրել Հայաստանի հետ կապը, մատնել սովի, զրկել անգամ դեղերից, և հիմա առաջարկում են օգնություն Բաքվի վերահսկողության տակ հայտնված, օկուպացված ճանապարհով ու մեկ նպատակով, որը բոլորովին էլ օգնության մասին չէ։ Թշնամին փորձում է կլանել Արցախն ամողջությամբ և միջազգային հանրությունը պատրաստ է ոչ միայն դա թույլ տալ, այլև մասնակցել Բաքվի պլանի իրագործմանը։ Թերևս արժե հիշել, թե ինչ տեղի ուենցավ Նախիջևանում, երբ այն մտավ Ադրբեջանի կազմ՝ որպես իքննավար մարզ՝ այն ամբողջությամբ հայաթափվեց ու ասիմիլացվեց, ինչը սպասվում է այսօր Արցախին։ Իսկ ժամանակակից եվրոպական բառամթերքում օգտագործվող «ինտեգրացում» բարբաջանքն ընդամենը կեղծ օրակարգ է, որը գեղեցիկ փաթեթավորմամբ շուրջ 8 ամիս է տեղի է ունենում ցեղասպանություն։

Արմեն Հովասափյան

Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց
Ամենադիտված