Լոնդոնում մեղադրանք է ներկայացվել ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ կասկածվող Բուլղարիայի 3 քաղաքացու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնում՝ ազգային անվտանգությանն առնչվող լայնածավալ հետաքննության արդյունքում մեղադրանք է ներկայացվել Բուլղարիայի երեք քաղաքացիների, որոնք կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ, հաղորդում է BBC-ն։
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են մի շարք կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի անձնագրեր ու անձը հաստատող վկայականներ։ Երեքն էլ երկար ժամանակ ապրել և աշխատել են Մեծ Բրիտանիայում՝ պարբերաբար փոխելով բնակության հասցեները։
Ենթադրվում է, որ նրանք աշխատել են ռուսական հատուկ ծառայությունների համար։