Ղազախստանը Ռուսաստանի հետ սահմանին 20 նոր սահմանային ուղեկալ կկառուցի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայության սահմանի պահպանության վարչության պետի առաջին տեղակալ Սերիկ Ահմետկալիեւը հայտնել է, որ Ղազախստանը 20 նոր ուղեկալ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին, տեղեկացրել է Ulysmedia.kz-ը։
Նա նշել է, որ նախատեսում է 50 ուղեկալների կառուցում «Անվտանգ երկիր» նախագծի շրջանակում։
«Հիմա կկառուցվեն 20 ուղեկալներ հյուսիսային ուղղությամբ, անմիջապես Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին։ Հարավային սահմաններին երեք մոդուլային ուղեկալ է կառուցվում։ Երկրի հարավ-արեւմուտքում վերջին հինգ տարում շահագործվել են 15 մոդուլային ուղեկալներ»,- ասել է պաշտոնյան։