Գազի պաշարները ԵՄ պահեստարաններում հասել են 90 տոկոսի. ֆոն դեր Լյայեն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳազի պաշարները ԵՄ պահեստարաններում հասել են 90 տոկոսի՝ զգալիորեն առաջ անցնելով ժամանակացույցից։ Այս մասին Х-ի (Twitter) իր միկրոբլոգում նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Դա կօգնի մեզ անվտանգ լինել ձմռանը։ Մենք միասին ազատվում ենք ռուսական գազից»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Նա ավելացրել է, որ ԵՄ-ն զուգահեռաբար շարունակում է աշխատել «էներգիայի ավելի տարատեսակ աղբյուրների» ստեղծման ուղղությամբ՝ ապագայի համար։