Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապահովագրական ընկերությունները սկսել են դատի տալ վարորդներին․ կարևոր հանգամանք, որի մասին պետք է իմանաք

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ապահովագրական ընկերությունները սկսել են դատական հայցեր ներկայացնել քաղաքացիների դեմ։

Իրավաբան.net-ը մեկ տասնյակ հասնող ահազանգեր է ստացել քաղաքացիների կողմից։ Վարորդ Գուրգեն Մարտիրոսյանы 2014թ․-ին վթարի է ենթարկվել:

Ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է ծախսը, սակայն այսօր գումարը նրանից հետ է պահանջում։

Վթարի օրը վարորդի հետ մեքենայում գտնվող Նարեկ Մաթևոսյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց․ «Դեպքը եղել է 2014թ․ նոյեմբերի 10-ին  8։10-8։15-ի սահմաններում, մենք ապահովագրական ընկերություն ենք զանգել 8։40-ի սահմաններում, խոսել ենք նրանց հետ, ընկերության մասնագետը եկել է ու պարզել, որ մենք մեղավոր ենք։

Երկու մեքենաները նույն կազմակերպության ապահովագրությունից են օգտվել, մենք մեր մեղավորությունն ընդունել ենք, այնուհետև ծանուցում է մեզ գալիս, որ 84 հազար դրամ ապահովագրական ընկերությունը մեր համար փոխհատուցել է մյուս մեքենայի վարորդին»։ Այս դեպքի մասին վարորդները մոռացել են, սակայն ոչ ապահովագրական ընկերությունը՝ «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն։ Երկու տարի անց վարորդը կրկին ծանուցում է ստանում, սակայն այս անգամ դատական նիստին մասնակցելու համար։ Ընկերությունը հայց է ներկայացնում վարորդի դեմ, մեր զրուցակցի խոսքերով՝ «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն հիմք է ընդունել վթարի ժամանակ տուժող կողմի զանգը, ով հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել մեկ ու կես ժամ առաջ, մինչդեռ վարորդը ձեռք է բերել հեռախոսային վերծանումներն ու պարզել, որ իր կողմից զանգ է կատարվել դեպքից ոչ ուշ քան 39 րոպե անց։ Վերջին մեկ ամսվա ընթացքում իրավաբան Տիգրան Մաթևոսյանին նույն խնդրով արդեն երրորդ անձն է դիմում․

«Բոլորինը նույն իրավիճակն է․ վճարման կարգադրություն՝ գումարի բռնագանձման պահանջով, այն հիմքով, որ ուշ են զանգահարել, մեկը զանգել է 45 րոպե, մյուսը 1 ժամ և 28 րոպե հետո։ Վերջին դեպքով վթարը, երբ որ եղել է, վարորդի ձեռքը վնասված է եղել, իսկ մյուս մեքենայի ուղևորները հարձակվել են ու քաշել վարորդին, մինչև հարցը կարգավորել են ու հաշտեցրել, ժամ է անցել ու զանգահարել են 1 ժամ 28 րոպե անց՝ ըստ ապահովագրական ընկերության»,- նշեց իրավաբանը։

Նա ասում է, որ բոլոր դեպքերում կողմերը պայամանագիր են ստորագրել՝ պարտավորվելով զանգահարել ապահովագրական ընկերություն վթարից հետո «առաջին իսկ հնարավորության դեպքում», այսինքն՝ փաստացի պայմանագրերում ժամկետներ նշված չեն եղել։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը այս խնդիրների ծանոթ է, քանի որ նմանաբնույթ հայց է նրա վստահորդի մասնակցությամբ քննվում Վճռաբեկ դատարանում։ Իրավապաշտպանը ստեղծված իրողությունը պայմանավորում է օրենսդրական բացով․ «Առկա է թերի նորմ, ըստ որի՝ վարորդը պարտավոր է զանգահարել «ողջամիտ ժամեկտում» կամ «առաջին իսկ հնարավորության դեպքում», նախ ողջամիտ ժամեկտ ի՞նչ է իրենից ներկայացնում, եթե վարորդի համար այդ վիճակից դուրս գալու համար ողջամիտ կարող է համարվել երկու ժամը, ապահովագրական ընկերության համար դա կարող է լինել 20, 30 կամ 40 րոպե»։ Այնպես որ օրենքը չի հստակեցնում, թե որ իրավիճակում ի՞նչն է համարվում ողջամիտ հիմնավորում․ «Յուրաքանչյուր դեպքի համար կա առանձնահատկություն, որը նույնպես օրենքը չի կարգավորում։

Ի՞նչ է նշանակում «առաջին իսկ հնարավորության դեպքում», չի բացառվում, որ վարորդի մոտ առաջին իսկ հնարավորությունը առաջանա ավելի ուշ՝ կապված հեռախոսի մարտկոցի կամ հեռախոսի տեխնիկական այլ խնդիրների հետ, կամ էլ առհասարակ հեռախոսի բացակայության պարագայում կարող է զանգահարել երեք ժամ հետո՝ որևէ մեկից խնդրելով»,- ասում է տիկին Վիրաբյանը։ Նրա խոսքերով՝ ապահովագրական ընկերությունը չի կրում ապացուցելու պարտականություն․ «Վարորդը պետք է ապացուցի, թե երբ է առաջացել առաջին իսկ հնարավորությունը, ցանկացած դեպքում պահանջատեր լինելով՝ ապահովագրական ընկերությունը որոշում է, որ որևէ դեպքի համար կամայականորեն համարում է 40 րոպեն։ Այդ մասին պայմանագրում չկա որևէ կետ»։ Փաստաբանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին ուսումնասիրել օրենսդրությունը և իրազեկ լինել սեփական իրավունքներին ու պարտականություններին, այդուհանդերձ, մեր զրուցակիցը փոխանցում է, որ օրենքի նորմը լղոզված է, ինչն էլ հանգեցնում է կամայականությունների․

«Ստացվում է, որ ցանկացած դեպքում, երբ ապահովագրական ընկերությունը մտադրվել է հատուցած գումարը ետ պահանջել, բնականաբար կարող է գնալ այդ քայլին»,- շեշտեց փաստաբանը։ Հայաստանի ապահովագրական բյուրոյի կայքում նշվում է, որ 2016թ-ի սեպտեմբերի 1-ից համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։

Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝ պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին, մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ, պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքում հեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին: Գևորգ Թոսունյան 


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ ինչ են քննարկել Ծեծկռտուք` ՊՆ զորամասի հրամանատարի տեղակալի ու գումարտակի հրամանատարի միջև․ հարվածներ՝ փոխգնդապետին (տեսանյութ)Վաղը տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Ֆուտբոլում կարող ես ունենալ առավելություն, բայց պարտվել․ Չախալյանը՝ Հայաստանի պարտության մասին «Բագրատաշեն» մաքսակետում կանխվել են մոտ 4.5 կգ ոսկյա և արծաթյա զարդերի ներկրման փորձեր Խառը մենամարտերի հայ մարզիկ Սպարտակ Միքայելյանը` ԱԱ ոսկե մեդալակիր ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին
Ամենադիտված