Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի 18.000 դրամները չեն տալիս, որովհետև …

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին որոշումը գործադիրի հերթական նպատակային քայլերից էր՝ այս անգամ ուղղված բացառապես աշխատող, բայց արձակուրդում գտնվող մայրերին: Կարևոր և զգալի նշանակություն ունեցող այս որոշմամբ ձեռք մեկնվեց նորաստեղծ ընտանիքներին՝ հնարավորություն տալով նրանց հոգալու իրենց երեխաների խնամքի համար անհրաժեշտ առօրյա խնդիրներն ու հոգսերը: Սոցիալական հերթական աջակցությունը ստացավ «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» անվանումը և նպաստի չափ սահմանվեց 2 տարի անընդմեջ յուրաքանչյուր ամիս 18.000 դրամը:​

Նկատենք, որ միայն 2016-ին  պետական բյուջեից 2.808.000 հազ. դրամ է  հատկացվեվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը (ՍԱՊԾ) , ինչը նախատեսում էր բավարարել մինչև  13000 երեխաների խնամքի  հարց: 

Այսպիսով, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի ստանալու իրավունք ունի երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը (որդեգրողը, խնամակալը), ով իրավասու է 2 տարի անընդմեջ յուրաքանչյուր ամիս ամսական 18.000 դրամ նպաստ ստանալ իր փոքրիկի համար: Խնամքի նպաստը նշանակելու համար պարտադիր է՝ նաև , որ ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինեն ՀՀ բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվեն  Հայաստանում: Նպաստը ստանալու իրավունքը ծագում է երեխայի 70-օրեկանից հետո, և ծնողը իրավունք ունի ստանալու մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը, որից հետո ծնողը եթե չի վերադառնում աշխատանքի, ապա պարտավոր է կրկին դիմել ՍԱՊԾ-ի ցանկացած ստորաբաժանում, որպեսզի ևս մեկ տարի օրենքով սահմանված կարգով ստանա երեխայի խնամքի համար նախատեսվող ամսական գումարը:


Ուշադրություն.  Երեխայի խնամքի նպաստի տրամադրումը մերժվում է, եթե նպաստը ստանալու համար  ծնողը դիմել է 12 ամսից ուշ ժամկետներում: 


Հարգելի շահառու, միայն վերոնշյալ ժամկետներում դիմելը, ծննդկանի համար դեռևս բավարար չէ երեխայի խնամքի նպաստի ամսական գումարը ստանալու համար: Ծնողի համար նպաստը ստնալու իրավունքը ծագում է այն բանից հետո, երբ նա փաստացի գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և գործատուն համապատասխան իրավական ակտում նշում է կատարում ծննդկանի արձակուրդում գտնվելու փաստի մասին:

Որպես կանոն՝ հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո գործատուները չեն ձևակերպում, որ աշխատողն այս անգամ էլ գտնվում է խնամքի արձակորդում: Պատճառն այն է, որ գործնականում գործատուները խուսափում են գումար փոխանցել կենսաթոշակային ֆոնդին միաժամանակ 2 անձի՝ արձակուրդում (դեկրետում) գտնվող և նրան ժամանակավոր փոխարինողի համար, ինչը պարտավոր են անել օրենքով: Ստացվում է, որ մի հաստիքի համար գործատուն ստիպված է լինում վճարել 2 աշխատողի հարկ: Նշենք, որ այս երևույթը մեծ տարածում ունի և խնդրով անհանգստացած է նաև ՍԱՊԾ-ն, որն այս փուլում ստեղծված տեղեկատվական բազայի շնորհիվ ձեռնամուխ է եղել իրավիճակը շտկող գործիքակազմ ստեղծել:

՝f5640bcd08f3c5_5640bcd08f7e9-thumbՓաստորեն, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու փաստն ապահովելուց հետո միայն նորածին մայրը իրավունք ունի դիմում ներկայացնել սոցիալական ապահովության պետական ծառայության այսուհետ ցանկացած տարածքային կենտրոն՝ դիմումում նշելով ընտանիքի բնակության վայրի մասին տեղեկությունը (հասցեն, կացարանը), անձը հաստատող փաստաթղթի տվյալները և երեխայի սոցիալական ապահովության քարտի համարը, ինչպես նաև նպաստի վճարման իր համար ցանկալի տարբերակ (կանխիկ կամ անկանխիկ): Դիմումին կից պահանջվող փաստաղթերը հետևյալն են՝

  • երեխայի ծննդյան վկայականի պատճենը
  • երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողին` իր կրտսեր հաջորդ երեխայի համար երեխայի խնամքի նպաստ նշանակվելու դեպքում` տեղեկանք գործատուից` կրտսեր երեխայի ծննդյան կապակցությամբ ծնողին տրված, ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի մասին. 

Դիմումը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմինը դիմումում հայտարարագրված բնակության վայրի հասցեի և այնտեղ բնակվող անձանց մասին տվյալների հավաստիությունը ճշտում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով:

Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից: 

 Կրտսեր երեխայի համար երեխայի խնամքի նպաստը նշանակվում է այդ երեխայի համար ծնողին տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա, ժամանակավոր անաշխատունակության օրացուցային վերջին օրվա ամսվան հաջորդող ամսվա մեկից:  Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին: 

Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը և շարունակվում է նպաստի վճարումը հաջորդ տարի, այն դեպքում երբ ծնողը  կրկին ներկայացնում է օրենքով նախատեսված տեղեկանքները:  Ի դեպ, չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:  Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում` ծնողի ընտրությամբ անկանխիկ (փոխանցվում է ծնողի բանկային հաշվին) կամ կանխիկ եղանակով (վճարվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով):

Անկանխիկ եղանակով երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է հետևյալ բանկերում բացված հաշվեհամարին փոխանցելու միջոցով.

  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
  • «ՀայԷկոնոմ Բանկ» ՓԲԸ
  • «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ 
  • «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
  • «Արցախբանկ» ՓԲԸ
  • «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ    
  • «Արարատբանկ» ԲԲԸ

Որ դեպքերում է նպաստի վճարումը դադարեցվում…

Երեխայի խնամքի նպաստի վճարումը  կարող է դադարեցվել՝ 

  •  երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից
  •  երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու
  • ծնողի աշխատելու
  •  ծնողի աշխատանքից ազատվելու
  • երեխայի և (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու
  • երեխայի կամ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից: 
ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ
Ամենադիտված