Բայդենն ասել է, որ 2004-ի հրդեհի ժամանակ քիչ էր մնում կորցներ կնոջը, մեքենան և կատվին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Հավայան կղզիներում, ուր նա ժամանել էր Մաուի կղզում բռնկված հրդեհներից հետո, տեղի բնակիչներին ասել է, որ ավելի քան 15 տարի առաջ իր տանը տեղի ունեցած հրդեհի ժամանակ նա քիչ էր մնում կորցներ կնոջը, մեքենան և կատվին։
Բայդենի խոսքով՝ կայծակը հարվածել էր տանն ու վնասել էլեկտրալարերը։ Արդյունքում, ասել է նախագահը, ինքը քիչ էր մնում կորցներ կնոջը՝ Ջիլին, Corvette 1967 ավտոմեքենան և կատվին:
Հատկանշական է, որ 2004 թվականին ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներում հաղորդվում էր, որ սենատոր Բայդենի տունը կայծակից բռնկված հրդեհի ժամանակ գրեթե չի տուժել։ Այսպես, հրդեհը ծածկել է միայն տան խոհանոցը։ Բայդենի կինը, ում առողջությանը չի տուժել, ինքնուրույն է կանչել հրշեջներին։ Հրդեհը վերահսկվել է 20 րոպեի ընթացքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քաղաքացիներին կոչ էր արել լրջորեն վերաբերվել Կալիֆոռնիայում սպասվող «Հիլարի» արևադարձային փոթորկին և լսել դաշնային և տեղական պաշտոնյաներին։
Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ արդեն քննարկել է անհրաժեշտ միջոցները՝ ուղղված փոթորկի ժամանակ անվտանգության ապահովմանը։