Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես սեքսով զբաղվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am-ը ներկայացնում է որոշ գիտական հետազոտությունների արդյունքներ, որոնք ապացուցում են, որ սեքսն օգտակար է առողջության համար:
Օրգազմը մեկ օրում փոխարինում է բժշկի այցին
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը հայտնել է, որ պարբերական սեքսը դրականորեն է ազդում առողջության վրա, իսկ ընդամենը մեկ օրգազմը մեկ օրում կարող է փոխարինել բժկին այցելությանը:
Օրգազմը խթանում է ուղեղի աշխատանքը Սիրով զբաղվելը բարենպաստ է ազդում նաև ուղեղի աշխատանքի վրա:
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքները վկայում են, որ օրգազմի ժամանակ ուղեղի երկու կեսերը ինտենսիվ խթանում են ստանում: Սեքսը նաև ուժեղացնում է արյան հոսքը դեպի ուղեղի բոլոր մասեր և շատ ավելի օգտակար է, քան խաչբառ լուծելը:
Կոակինի ազդեցություն
Նյարդակենսաբան Դևիդ Լինդենը լայնածավալ հետազոտություն է կատարել և ապացուցել, որ սեքսը կախվածություն է առաջացնում: Օրգազմի ժամանակ տեղի է ունենում դոֆամինի արտազատում, որն առաջացնում է հաճույքի զգացողություն: Իսկ դրանից հետո այդպիսի հաճույք նորից զգալու անհաղթահարելի ցանկություն է լինում: Սեր օրգազմից հետո Լինդենը նաև պնում է, որ հենց օրգազմն է հնարավորություն տալիս սիրահարվածություն զգալ: Սա՝ օքսիտոցին հորմոնի շնորհիվ, որն արտազատվում է սեքսուլ բավարարվածության բարձրագույն պահին:
Սեքսը լավագույն հակադեպրեսանտն է
Օրգազմը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև հանգստացնում է, նվազեցնում է սթրեսի բացասական ազդեցությունը և օգնում է ընկճախտի դեմ պայքարում: Սա՝ էնդորֆինների շնորհիվ, որոնք ընկնում են արյան մեջ օրգազմի պահին: Օրգազմը՝ որպես անքնության դեմ միջոց Օրգազմը նաև թուլացնող և հանգստացնող ազդեցություն ունի: Բժիշկները պնդում են, որ լավ սեքսը կարող է լուծել անքնության հետ կապված խնդիրները:
Օրգազմն ամրացնում է իմունիտետը
Հետազոտությունները հաստատել են, որ պարբերաբար սեքսով զբաղվելը մեծացնում է իմունոգլոբուլին Аի մակարդակը: Դա լավ է ազդում օրգանիզմի պաշտպանական գործառույթի վրա: Սեքսն օգնում է միգրենի դեպքում Հարավային Իլինոյսի համալսարանի ուսումնասիությունները պարզել են, որ գլխացավը նահանջում է օրգազմից հետո: Սեքսը նաև լավ մարզանք է ամբողջ օրգանիզմի համար, կարող է բուժել նույնիսկ մեջքի ցավը:
Սեքսն արագացնում է կալորիաների այրումը
Սեքսը ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսկաներից մեկն է, ուստի պարբերաբար սիրով զբաղվելով՝ մարմինդ լավ վիճակում ես պահում: Միջինում կես ժամ սեքսն օգնում է 85 կիլոկալորիա այրել: Օրգազմը՝ արտամարմնային բեղմնավորման փոխարեն Բժիշկները հղիանալ ցանկացող կանանց խորհուրդ են տալիս օրգազմի հասնել: Բրիտանացի կենսաբաններ Ռոբին Բեյքերի և Մարկ Բելիսի տվյալներով՝ օրգազմի ժամանակ արգանդի կրճատումները նպաստում են բեղմնավորմանը:
Սեքսը՝ գեղեցիկ մաշկի համար
Բրիտանացի կոսմետոլոգմաշկաբան Մերվին Փաթերսոնի հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց մաշկը զգալիորեն բարելավվում է, եթե նրանք պարբերաբար օրգազմ են ապրում: Օրգազմը՝ ինֆարկտի դեմ միջոց Իսրայելցի գիտնականներն ապացուցել են, որ պարբերաբար սեքսով զբաղվելը զգալիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
Սեքսը բարձրացնում է տրամադրությունը
Առավոտյան սեքսը բարձրացնում է տրամադրությունը և սուրճից ավելի արդյունեվետորեն է առույգացնում: Օրգազմը լավացնում է էնդոկրին համակարգի աշխատանքը, բարձրացնում է տրամադրությունը և արյան մեջ ուրախության հորմոններ է արտանետում:
Նյութը հրապարակման պատրաստեց 1or.am-ը