Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ կինը մեղավոր չէ, որ ես նրան եմ սիրել, նա՝ ինձ, ու մենք երեխա ենք ունեցել. Հայկ Պետրոսյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Life.panorama.am-ի զրուցակիցն է Երեւանի պետական երաժշտական կամերային թատրոնի դերասան Հայկ Պետրոսյանը, ում վերջին տարիներին հեռուստադիտողը տեսնում է տարբեր նախագծերում:

-Հայկ, զրույցն ուզում եմ սկսել՝ հետաքրքրվելով այժմյան Ձեր գործունեությունից:

-    Տարբեր նախագծերից զատ, զբաղված եմ նաեւ թատրոնում, որտեղ ներկայացումների վերականգնողական փորձերի շրջան է. այս պահի դրությամբ հիմնականում մանուկների համար նախատեսված ներկայացումների վրա ենք աշխատում: Միաժամանակ, նաեւ մտքումս մի շարք ծրագրեր ունեմ, որոնց մասին կխոսեմ դրանց իրականությունից հետո միայն:

-Դժվար չէ՞ փոքրիկների առջեւ ներկայանալն ու նրանց հետաքրքրությունը պահելը մինչեւ ներկայացման ավարտ:

-  Իսկապես, դա շատ պատասխանատու է: Իհարկե, մեծահասակների համար խաղալն էլ իր դժվարություններն ունի, սակայն փոքրերի համար խաղալն ունի յուրահատուկ բարդություններ: Փոքրերի առաջ ես չեմ կարող բեմից  խոսել այնպես, ինչպես մեծահասակների դեպքում, փոքրերին պետք է պատմել ու բացատրել եւ միաժամաանկ խաղալ:

-Հայկ, այն դերասաններից եք, ում անընդհատ ենք տեսնում հեռուստաէկրաններին: Մի նախագիծը դեռ չավարտված, նկարահանվում եք մյուսում: Հեռուստադիտողի աչքի առաջ անընդհատ նոր կերպարներ մարմնավորելը, այն ինքներդ Ձեր մեջ ընկալելն ու հեռուստադիտողին հավատացնելը դժվար չէ՞:

-   Նախ պետք է ասեմ, երբեք նախապես չեն որոշվել, որ հենց ես պետք է խաղամ այն դերերը, որոնք այս ընթացքում ներկայացրել եմ: Միշտ էլ նախքան կերպարներիս հաստատվելը աշխատել եմ ռեժիսորի հետ: Ինչ վերաբերվում է այդ դժվարության հաղթահարմանը, իմ տեսակով շատ հացեր տվող եմ, իհարկե, խոսքը խելամիտ ու տեղին հարցերի մասին է: Ռեժիսորին ու սցենարիստներին ուղված հարցերիս շնորհիվ՝ կարողանում եմ ընկալել կերպարս, հասկանալ նրա տեսակն ու ըստ դրանց՝ բնավորություն կերտել: Շատերը նկատած կլինեն, որ հեռուստասերիալների դեպքում կերպարները առաջին սերիաներում այլ խառնվածք ունեն, իսկ հետագայում՝ բոլորովին այլ: Սա խոսում է այն մասին, որ դերասանը աշխատանքի ընթացքում է ընկալում այն մարդուն, ում պետք է մարմնավորի: Օրինակ, «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում սկզբում ինձ թվում էր, թե հերոսս՝ Արամը, հավասարակշռված մարդ է, այդպես որոշել էին նաեւ ռեժիսորն ու սցենարիստը, բայց կարճ ժամանակ անց հասկացա, որ Արամը սիրահարվելով՝ փոխվում է, հասկանում, որ իր կնոջ հետ ապրել չի կարող, նա պատրաստ էր անգամ մարդ սպանել: Գուցե սրա հետ չհամաձայնեին ռեժիսորն ու սցենարիստը, բայց որպես մարմնավորող դերասան, դա հաստատ եմ ասում: Ընդհանուր առմամբ, նաեւ պետք է նշեմ, որ ինձ համար ինչքան առաջարկված դերը դժվար հաղթահարելի է լինում, այնքան ինձ ավելի հետաքրքիր է լինում աշխատելը:

-Հայկ, հատկապես ավագ սերնդի արվեստագետներն անընդհատ քննադատում են հեռուստասերիալները, միաժամանակ, երիտասարդ դերասաններից շատերը փաստում են, որ սա միակ ոլորտն է, որտեղ կարող են ոչ միայն գումար վաստակել, այլեւ ճանաչում ձեռք բերել: Հետաքրքիր է՝ այս առումով լսել ձեր կարծիքը. Ի՞նչ եք կարծում, արդյոք արդարացի են այդ քննադատությունները:

-    Միանշանակ, արդարացի են, բայց միանշանակ նաեւ շատ ճիշտ է նկարահանվելը, որովհետեւ, ցավոք, չենք ապրում այնպիսի պետությունում, որտեղ կկարողանանք ճիշտ արվեստով գոյատեւել: Տարրական կենցաղային պայմաններում մենք ուղղակի չենք կարող ապրել, եթե զբաղվենք ճիշտ արվեստ արարելով: Իսկ այսօր սերիալներում նկարահանվելն այնքանով եմ ճիշտ համարում, որ այդպես գոնե հեռուստաընկերությունը ունենում է արտադրություն, աշխատանք է տալիս ոչ միայն դերասնին, այլեւ ռեժիսորին, օպերատորին: Այսպիսիով գրանցվում է թեկուզեւ փոքր աճ այդ մասնագիտություններում: Ես միայն կասեմ, որ ինքս շատ կցանկանայի, որպեսզի մեր սցենարական դպրոցը քիչ ավելի զարգացում ապրեր, որովհետեւ այդ ոլորտը շատ թույլ է, չափազանց հասարակ սցենարներ են գրվում: Կարծում եմ, եթե անգամ սցենարում խոսվում է մեր իրականության վատ երեւույթների մասին, ապա դա պետք է անել շատ նրբորեն, կիրթ ու ճաշակով:

-Հայկ, ունեք հրաշք ընտանիք: Հետաքրքիր է, այդքան աշխատելով, ժամանակ մնո՞ւմ է ընտանիքի համար: Ի վերջո, ընտանիքում հայրիկի գումար վաստակելուց, շատ ավելի կարեւոր է նրա ներկայությունը:

-    Հավատացեք, եթե բանը հասներ նրան, որ ընտանիքիս համար ժամանակ չկարողանայի առանձնացնել, հաստատ ինչ-որ մի բանից կհրաժարվեի: Ես չեմ կարող առանց իմ ընտանիքի: Իմ կինը մեղավոր չէ, որ ես նրան եմ սիրել, նա՝ ինձ, ու մենք երեխա ենք ունեցել: Կինս դատապարտված չէ միայնակ զբաղվել մեր երեխայով, միայն նրա համար, որ իր ամուսինը դերասան է: Ես ամեն ինչ անում եմ, որ մշտապես կնոջս կողքին լինեմ, որպեսզի միասին մեծացնենք մեր հրաշքին: Չկա մի օր, որ ես ժամանակ չանցկացնեմ նրանց հետ:

-Ձեր կինը մասնագիտությամբ բանասեր է. բանասերի ու դերասանի համատեղ կյանքն ինչպե՞ս է կայանում:

-    Գիտեք, չեմ կարծում, թե դերասան կամ հայտնի ամուսին ունենալը բարդ է: Ըստ իս՝ դա ավելի շատ մարդու տեսակի խնդիր է: Ես մեծ փողերի վրա կարող եմ գրազ գալ, որ կգտնեմ օրինակ 100 ոսկերիչ կամ տնտեսագետ, ով կնոջը դավաճանում է ու վատ կյանքով ապրում, միաժամանակ, կարող եմ մատնանշել 100 երգչի կամ դերասանի, ովքեր աշխարհում ամենալավ ամուսիններից են: Բնականաբար, արվեստի մարդկանց մեջ էլ կգտնվեն այնպիսիք, ովքեր ընտանիքի մարդ չեն ու լավ կլիներ նրանք ընդհանրապես ընտանիք չկազմեին: Ինքս հարգում  եմ այն մարդկանց, ովքեր գիտակցում են, որ իրենք լավ ամուսին ու հայր չեն կարող լինել եւ երբեք չեն ամուսնանում: Ինձ համար շատ ցավոտ թեմա է բաժանությունը, որը կարծես  բավականին շատացել է վերջին տարիներին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է առել ԴԺՀ–ի Ստեպանովկա բնակավայրը. ՊՆ Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Վրաստանի սահմանին «Ու՞ր էին, մեկը չեկավ»․ հողին հանձնեցին 19-ամյա Նարեկին20-ամյա կինը իր տնից գողություն է արելԲագրատ Սրբազանն այցելել է նստացույցի մասնակիցներինՊՆ «Վիլիս» է վթարվել․ հայտնում են վիրավորների մասին Նոր մանրամասներ Սերոբ Գասպարյանի կալանքի գործովԾանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ
Ամենադիտված