Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքուն ստիպված պետք է տարբերակներ գտնի Լաչինի միջանցքի հարցի լուծման համար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ երբ Հայաստանը որոշեց քննարկում նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, տեսանելի էր դիվանագիտական ​​որոշակի համադրություն։ Երևանը մի կողմից փորձ արեց Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի մասնակցությամբ ձևավորված բանակցային ձևաչափերից դուրս միջանցքային խնդրի քննարկում կազմակերպել, համախմբել հայկական անկլավի ճակատագրի հարցի միջազգայնացման գործընթացը, մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը նոր մակարդակի հասցնել: Դժվար թե Երևանը ենթադրել է, որ այդ փուլում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ բանաձև կընդունի։

Ի դեպ, հենց այդ ուղղությամբ էր Երևանը ծուղակ պատրաստում Բաքվի համար, ինչը հետևում է ՀՀ հատուկ հարցերով դեսպան Էդմոն Մարուքյանի նախնական հայտարարությունից։ Նա մի կողմից հասկացրեց, որ «այդ կառույցին դիմելու հետ կապված շատ մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ»։ Մյուս կողմից էլ ասեց, որ «Հայկական կողմը վճռական է Լաչինի միջանցքի առնչությամբ Անվտանգության խորհրդի բանաձևի հարցում»: Բայց դա գործնականում անիրագործելի ծրագիր էր, այսինքն առավելագույն ծրագիրն էր։ Ծրագրի իմաստը գոնե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով համաշխարհային հանրության մի տեսակ փորձարկում անցկացնելն էր Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի հայության խնդրի վերաբերյալ։ Այդ դիրքորոշումները  սկզբունքային նշանակություն ունեն, քանի որ դրանք հաշվետու կետեր են այն քաղաքական գնահատականի առնչությամբ, ինչը և դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Հայաստանի և Ադրբեջանի համար։

Նկատենք ևս մեկ կարևոր կետ, որն ընդգծել է դեսպան Մարուքյանը: Նա ասել է, որ Հայաստանի կողմից բանաձևի ընդունման համար «անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի անդամ երկրների առնվազն ինը ձայնը», և «այդ առումով լուրջ աշխատանք է տարվել, և պետք է տարվի»։ Եվ դա «դատարկ փամփուշտով կրակոց» չէր, քանի որ Երևանն իր համար սահմանեց պոտենցիալ, եթե ոչ դաշնակից, ապա մարտավարական գործընկերներ միջազգային տարածքում իր խնդիրների հետագա առաջխաղացման գործում։ Դա դիվանագիտական ​​նոր հնարք էր:

Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից առաջ ուժերի դասավորվածությունը հետևյալն էր. մասնակցած 15 երկրները 5 մշտական ​​և 10 ոչ մշտական ​​անդամներից էին։ Անվտանգության մշտական ​​անդամի մեկ «ոչ» ձայնը բավական է, որպեսզի փաստաթուղթը չընդունվի։ Հետևաբար, խաղադրույք էր դրվել հենց դրա վրա։ ՄԱԿ-ի ոչ մշտական ​​անդամների ընտրությունը բավականին հաջող էր Հայաստանի համար. Շվեյցարիան, Մալթան, Ճապոնիան, Գաբոնը և Արաբական Միացյալ Էմիրությունները կարող էին միանշանակ հայանպաստ դիրք գրավել։ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրները, համենայնդեպս, չէին կարող դեմ լինել ինչ որ որոշման ընդունմանը։ Բաքուն իրականում ուներ մեկ դաշնակից՝ Ալբանիան։ Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչի մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո կատարված աշխատանքի մասին։

Նախ, միջազգային ամենաբարձր ատյանում հաստատվեց Լաչինի միջանցքի շրջափակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը։

Երկրորդ հերթին անկախ փաստարկներից ու որոշ նրբերանգներից, Ադրբեջանին արվել է կոլեկտիվ կոչ վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ինչն այդ հարցի իրական միջազգայնացման նշան է։

Երրորդ հերթին Երևանն առանց հենվելու միայն Մոսկվայի ջանքերի վրա համաշխարհային հանրությանը մոտեցրել է խնդիրների լուծման միջազգային մեխանիզմներ ստեղծելու գաղափարին։

Եվ չորրորդ հերթին հիմա դեռ քչերն են կասկածում, որ իրականում Հայաստանը գործը տանում է այնպես, որ փոխի խաղաղության համաձայնագրի շուրջ Ադրբեջանի հետ երկխոսության ողջ բանակցային օրակարգը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա չգիտես ինչու «հաղթանակ է տոնում» մատնանշելով այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկումից հետո համապատասխան բանաձև չի ընդունել։ Բաքուն պնդում է, որ իբր եղել է նույնիսկ Հայաստանի կողմից ներկայացված նման փաստաթղթի նախագիծ, բայց մեր դիվանագիտական ​​աղբյուրները չեն հաստատում այդ փաստը։ Այլ բան է այն, որ Ռուսաստանը, հասկանալով և վերահսկելով այդ ուղղությամբ ընթացող քաղաքական և դիվանագիտական ​​գործընթացները, որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, ի սկզբանե շահագրգռված չէր «Լաչինի միջանցքի հարցը» ՄԱԿ-ի «պոլիտբյուրո»-ում քննարկման դնելու հարցում: Նա դեռևս պահպանում է այն հույսը, որ խնդիրները կլուծվեն եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ։ Ուստի, պատահական չէ, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին իր գործընկերներին ուղղորդեց խնդրի տեխնիկական լուծումների ուղղությամբ, հակամարտող կողմերին առաջարկեց փոխզիջում, որը նախատեսում է Աղդամից զուգահեռ ճանապարհի բացում Լեռնային Ղարաբաղ «ոչ ռազմական բեռների և քաղաքացիական անձանց» տեղափոխման համար։

Ի վերջո Բաքվի և Երևանի ղեկավարների միջև մոսկովյան ձևաչափով երկխոսության շուտափույթ մեկնարկի մոտ հեռանկար չկա, քանի որ բոլոր ցուցիչներով երևում է, որ իրավիճակը զրոյացվել է։ Ստեփանակերտն է պատրաստվում  մտնել «խաղի» մեջ ու առաջ քաշել սեփական պայմանները, որից հետո Հայաստանն այդ հարցը կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​մենամարտը նոր թափ է ստանում: Երևանը ներկայումս ավելի բարդ է գործում և Բաքուն, այսպես թե այնպես, ստիպված է լինելու լուծումներ փնտրել Լաչինի միջանցքի հարցով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ»
Ամենադիտված