Թռիչքները Մոսկվայից սահմանափակված են. մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորեքշաբթի վաղ առավոտյան թռիչքների սահմանափակումներից հետո Մոսկվայի և Ժուկովսկու օդանավակայանները աշխատում են բնականոն ռեժիմով, երկու ինքնաթիռ գնացել են այլընտրանքային օդանավակայաններ. հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:
Ավելի վաղ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի մարզի Մոժայսկ շրջանում խոցել են մեկ անօդաչու թռչող սարք, երկրորդը հարվածել է Մոսկվայի կառուցվող շենքին։ Ավելի ուշ Սոբյանինը, հղում անելով ՌԴ ՊՆ տվյալներին, հայտնել է, որ ՀՕՊ-ը Խիմկիի շրջանում հերթական անօդաչու թռչող սարք է խոցել։
«Մոսկվայի ժամանակով 2023 թվականի օգոստոսի 23-ի ժամը 08:00-ի դրությամբ Մոսկվայի օդանավակայանները և Ժուկովսկի օդանավակայանը գործում են սովորական ռեժիմով: Վաղ առավոտյան, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, դրանցում թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են»,- հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:
Թռիչքների ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակումների ընթացքում օդանավերի անձնակազմերը, ավիակարգավարները և օդանավակայանի վերգետնյա ծառայությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Ավելի վաղ, Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում թռիչքները հետաձգվել էին մեկնման և ժամանման համար: