Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն մերձենում է Կիևին Անդրկովկասում սպառնալիք ստեղծելով Ռուսաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ Ադրբեջանն ուժեղացնում է իր փոխգործակցությունը Ուկրաինայի հետ և հանդիսանալով Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի «խոսող գլուխը» այլևս չի թաքցնում իր հակառուսական նարատիվը:

Նման եզրակացության է հանգել PolitNavigator-ի միջազգային դիտորդ Այնուր Կուրմանովը։

Շատերին է ապշեցրել Կիևում Բաքվի բանագնաց Սեյմուր Մարդալիևի վերջին անկեղծ հայտարարությունը, ով «Նեզալեժնուն» ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Բոգդան Դրապատիի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանին «ագրեսոր» անվանելով հայտարարել է, որ հիացած է Ուկրաինայի զինված ուժերի գործողություններով։ «Մենք ցանկանում ենք մեր հիացմունքն արտահայտել Ռուսաստանի ագրեսիային հակահարված տալու ձեր տոկունության և քաջության համար։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք մեծացնել Ուկրաինայի օգնության փաթեթի չափը, այդ թվում մարդասիրական ականազերծման հարցում։ Մենք արդեն քաղաքական պարտավորություններ ենք ստանձնել Ուկրաինային օգնության հարցում»,- ասել է Մարդալիևը։ Դեսպանի խոսքով, Բաքուն պատրաստվում է մեծացնել իր օգնությունն ուկրաինացի զինվորականների վերականգնման, էներգետիկ ոլորտին աջակցելու և հետպատերազմյան վերակառուցման հարցերում։ Միաժամանակ, Ադրբեջանը  պատրաստվում է ցուցադրաբար վերականգնել մայրաքաղաքի մոտ գտնվող Իրպեն քաղաքը միտումնավոր շեշտելով դրա կապը Հարավային Կովկասում Ղարաբաղյան պատերազմի արդյունքում արդեն իսկ բռնակցված Արցախի և Շուշիի շրջանների վերականգնման հետ։

Սրանով Բաքուն ցուցադրաբար, այսպես ասած, իր «փորձ»-ն է փոխանցում «Նեզալեժնուն» և նման կերպ իրեն ներկայանում որպես «հայկական օկուպացիայի» յուրօրինակ «զոհ»։ Այսինքն այդ քայլով ադրբեջանական իշխող վերնախավը ցույց է տալիս բոլորին, որ Ռուսաստանը Կիևի և Արևմուտքի հետ իրենց ընդհանուր թշնամին է։

Իրականում սա հերթական ու պարտադիր ծիսական հաստատումն է «բարեկամ կամ թշնամի» չգրված համակարգում։ Ի թիվս այլ բաների, Բաքվում պատրաստվում են կազմակերպել ինչ որ «վերապատրաստման թրենինգներ», իբր սակրավորների միջև «մարդասիրական ականազերծման» փորձի փոխանակման նպատակով։ Սեյմուր Մարդալիևը նույնիսկ կարծում է, որ նման հանդիպումները շատ օգտակար կլինեն Կիևի վարչակարգի համար, քանի որ ադրբեջանցիները սերտորեն համագործակցել են թուրքերի հետ և մասնակցել են ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարբեր միջազգային «խաղաղապահ առաքելությունների»։ Որպես նվեր «Նեզալեժնուն» կտրվի հեռահար ականազերծող ռոբոտ մեքենա, որից հետո կտրվի դրանց մի ամբողջ խմբաքանակ։

Հետաքրքիր է այն, որ MEMATT կոչվող այդ տեխնիկան թուրքական է և արտադրվում է ASFAT ընկերության կողմից արդեն չորս տարի: Ընդ որում այդ ռոբոտը կարող է լիովին օգտագործվել նաև ռազմական նպատակներով, օրինակ նույն Զապորոժիեում պաշտպանական գծերն ականազերծելու համար, քանի որ այն ունի առնվազն 8 կգ տրոտիլային հզորությամբ ականների ականազերծման դիմակայունություն և կառավարվում է ավելի քան հինգ կիլոմետր հեռավորությունից:

Այս պահին Բաքուն արդեն 7,6 մլն դոլար է ուղարկել Կիև իբր «մարդասիրական օգնության» շրջանակներում, և սպասվում է, որ Իլհամ Ալիևի անձնական հրահանգներից հետո նոր տրանշներ կուղարկվեն։ Այդե մասին ինքը՝ դեսպանն էլ է բարձրաձայն հայտարարել. «Մենք կշարունակենք տրամադրել ձեզ անհրաժեշտ բոլոր օգնությունները: Մեր նախագահը վերահսկում է իրավիճակը և մշտապես բանակցում է ձեր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»։

Հաջորդ օրն Ադրբեջանի դեսպանի բարեկամության ցուցադրությունից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին համերաշխության համար։ Եվ այստեղ պետք է հասկանալ, որ Կիևի համար այժմ կարևոր են ոչ թե գումարն ու ռոբոտները, այլ թյուրքական պետությունների կազմակերպության առաջատար երկրի աջակցության գործոնը, որը մարմնավորում է ոչ միայն իրեն, այլ նաև ողջ «թուրքական աշխարհը»: Այսինքն ասես բոլորին ասում են, որ Ուկրաինան ամենևին էլ մեկուսացված չէ, նրան աջակցում են հետխորհրդային տարածքի բազմաթիվ հանրապետություններ, և ոչ ոք չի կասկածում Ռուսաստանի «ագրեսոր» լինելուն։

Միևնույն ժամանակ, նույն դեսպան Սեյմուր Մարդալիևը որևէ նոր բան չի ասել, քանի որ օգնության փաթեթի մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր հունիսի 22-ին Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում։ Եվ այդ ժեստը նպատակ ուներ գրավել Մառախլապատ Ալբիոնի ուշադրությունը, ցույց տալու հավատարմություն և Կիևին աջակցելու ցանկություն։

«Ադրբեջանը նախատեսում է շարունակել իր ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման և վերականգնման ջանքերում, մասնավորապես ուղարկելով էլեկտրասարքավորումներ և իրականացնելով Իրպեն քաղաքում վերակառուցման ծրագրերը։ Այդ օգնության ընդհանուր գումարը կկազմի առնվազն 10 մլն դոլար»,- ասել էր Բայրամովը։

Իրականում, Կիևի և Բաքվի գաղափարաքաղաքական մերձեցման գործընթացը վաղուց է ընթանում, և ադրբեջանցի դիվանագետների հայտարարությունները չպետք է զարմացնեն, քանի որ դա իրականում թուրքամետ կողմնորոշման դրսևորում է և թուրքական ինտեգրման արդյունք, որն ապրիորի էապես հակառուսական է, և որոշ չափով անգամ ռուսաֆոբ։

Չպետք է մոռանալ, որ Իլհամ Ալիևի հռետորաբանության մեջ հակառուսական բաղադրիչը (հիշենք, օրինակ, նրա հայտարարությունները Կովկասում ստալինյան բռնակալության ժառանգության մասին) կտրուկ աճեց հենց այն պահին, երբ բոլորին պարզ դարձավ, որ Մոսկվան պատրաստվում է դուրս գալ այսպես կոչված հացահատիկի գործարքից: Եվ Էրդողանը դրա հետ կապված միացրել է Կրեմլի վրա ազդեցության բոլոր լծակները։

Այսինքն Անկարան, և նրա հետ մեկտեղ Լոնդոնն ու կոլեկտիվ Արևմուտքը, միտումնավոր Բաքվին մղում են յուրատեսակ ծեծկռտուքի Ռուսաստանի հարավային սահմաններում անկայունության գոտի ու ևս մեկ սպառնալիք ստեղծելու համար։

Գումարած դրան ադրբեջանական վերնախավն ունի իր ախորժակը մնացած Արցախի նկատմամբ, որն այժմ պաշտպանվում է ռուս խաղաղապահների կողմից, ծրագրեր կան կառուցել Զանգեզուրի միջանցքը և Հայաստանը դարձնել պրոտեկտորատ և «թուրքական աշխարհի» մաս։

Այդ նախագծերին խոչընդոտում է Մոսկվան թույլ չտալով Երևանին գործարք կնքել անգլո-սաքսոնների հետ հայ ժողովրդի շահերի դեմ և դրանով իսկ Իլհամ Ալիևին թույլ չի տալիս վերջնական հաղթանակ տանել։ Ըստ այդմ, Բաքուն ձգտում է իր դժգոհությունը ցույց տալ Ռուսաստանի ղեկավարությանը Կիևին նման ցուցադրական և ոչ բարեկամական աջակցության միջոցով։

Այդ մասին, օրինակ, ադրբեջանցի քաղաքական փորձագետ Նիջաթ Հաջիևն անկեղծորեն գրել է «Մուսավաթ» թերթում հրապարակված «Մոսկվան Բաքվի աչքի մեջ չոփ է տեսնում, բայց իր աչքի գերանը չի նկատում» պերճախոս վերնագրով հոդվածում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
Ամենադիտված