Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա. Նա Պուտինի հետ կքննարկի Արցախի խնդրի կարգավորման գործընթացը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: