Աննա Հակոբյանի ցուցադրած Էյնշտեյնի գիրքը հայտնվել է Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի մոտ. Լուսանկարներ
ՖՈՏՈԱդրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են օրեր առաջ գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին։ Ոսկանյանի հետ հանդիպման լուսանկարներում, որոնք հրապարակել է ադրբեջանական կողմը, սեղանին դրված է Ալբերտ Էյնշտեյնի այն նույն գիրքը, որով վերջերս լուսանկարվել էր և գրառում կատարել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Գրում է Aysor.am-ը:
Աննա Հակոբյանը լուսանկարը հրապարակել էր հունիսի 15-ին և գրել. «Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, եւ այնուամենայնիվ ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, եւ անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»:
Այն շապիկի վրա, որը կրել էր Աննա Հակոբյանը, գրված է. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»: