«Հրապարակ»-ը գրում է․
«Թեպետ պաշտոնական Ստեփանակերտը չի հաստատում Ադրբեջանի հետ Աղդամով առեւտուր անելու լուրերը՝ հայտարարելով, որ քննարկումներ են ընթանում, սակայն Արցախից լուրեր են հասնում, որ ռուս խաղաղապահները դա համարում են կայացած փաստ եւ տարբեր գործիչների հետ հանդիպումների ժամանակ նշում, որ չեն ենթարկվելու այդ պայմանավորվածություններին, որոնց արդյունքում Արցախին անհրաժեշտ բոլոր ապրանքները, բացառությամբ սննդի, Աղդամով են ստանալու։
Խաղաղապահներն ասում են, որ իրենց անհրաժեշտ պարագաները շարունակելու են ստանալ Գյումրիի ռազմաբազայից, ինչպես եղել է պատերազմից ի վեր, եւ որ պայմանավորվածություններ ձեռք բերելու ժամանակ պնդելու են այդ պահանջը։»