Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Նամիբիա՝ Հերոսների օր, Պապուա Նոր Գվինեա՝ Ապաշխարանքի օր, Աբխազիա՝ Անկախության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Մալայզիա՝ Անկախության օր, Թուրքիա՝ Զինված ուժերի օր, Արգենտինա՝ Համերաշխության օր, ԱՄՆ՝ Կանանց իրավահավասարության օր, Իրան՝ Աշխատավորների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1342 –վախճանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Ե-ն։

1789 –ծնվել է իրանցի պետական և ռազմական գործիչ Աբբաս-Միրզան, որը եղել է Ատրպատականի նահանգապետ։

1892– վախճանվել է գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը:

1915– Մեծ Եղեռնի ժամանակ թուրք ոճրագործների կողմից սպանվել են բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը և բանաստեղծ, գրական և հասարակական գործիչ Դանիել Վարուժանը։

1925 –ծնվել է արձակագիր Գուրգեն Առաքելյանը։

1926- բացվել է Արզնիի առողջարանը։

1926 –ծնվել է վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը։

1935 –ծնվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։

1944 –ծնվել է ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։

1945– վախճանվել է ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակ Ֆրանց Վերֆելը:

1949 –ծնվել է ամերիկահայ բլյուզ և ջազ նվագող և երգիչ Լեոն Ռեդբոուն (Տիգրան Կոպալեան)։

1961 – վախճանվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1977- վախճանվել է խորհրդահայ միջատաբան Գեդեոն Մարջանյանը։

1975 –ծնվել է պատմաբան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

1994-գրանցվել է ազգային դոմենը՝ .am-ը։

2010- ֆիզիկական անձանց արգելվել է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան, որով իսկ արգելվել է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների երկարատև շահագործումը Հայաստանում, որոնք արդեն իսկ կազմել էին Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների շուրջ 10 տոկոսը։

2012-սիրիական Հալեպում ապստամբների և կառավարական ուժերի միջև ընթացող մարտերը տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր: 

2019-ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու կասկածանքով։

2021-ադրբեջանցիների կողմից փակվել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար 16-18 կմ-անոց հատվածը:

2022- Ադրբեջանական բանակը մտել է հայերի կողմից լքված Լաչին, Աղավնո և Սոս բնակավայրեր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

55 մ․թ․ա․—տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի առաջին ներխուժումը Բրիտանիա։

865 —ծնվել է պարսիկ ալքիմիկ, բժիշկ և փիլիսոփա Ռազեսը։

1382- մոնղոլական Թոխթամիշ խանը գրավել է Մոսկվան։

1498 —23-ամյա Միքելանջելոն ստացել է պատվեր ստեղծել արձանային խումբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի համար։

1641 —Արևմտա-հնդկական ընկերությունը զավթել է Լուանդուն (Անգոլան)։

1666– վախճանվել է հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսը:

1728 —ծովագնաց Վիտուս Բերինգը հայտնագործել է Ասիայի և Եվրոպայի միջև գտնվող նեղուցը, որը հետագայում ստացել է նրա անունը՝ Բերինգի նեղուց։

1743 —աշխարհում առաջին անգամ Անգլիայում հրատարակվել են բռնցքամարտի կանոնները, որոնք մշակել էր բռնցքամարտիկ Ջեկ Բրոուտոնը։

1743– ծնվել է ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության հիմնադիր Անտուան Լորան Լավուազիեն:

1768 —անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1789 —Ֆրանսիայում ընդունվել է մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը հիմք է դրել Եվրոպայում բուրժուական իրավունքի ստեղծման։

1791 —ամերիկացի Ջոն Ֆիտչն արտոնագրել է շոգենավը և ցուցադրել այն 4 տարի անց։

1801 —Ֆիլիպ Լեբոնն արտոնագրել է երկտակտ ներքին այրման շարժիչը։

1812– տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը, որը 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտն է ռուսական և ֆրանսիական զորքերի միջև:

1847 - Միացյալ Նահանգներից ներգաղթյալները հիմնել են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ Լիբերիա պետությունը։

1850– վախճանվել է ֆրանսիացի թագավոր Լուի Ֆիլիպը։

1880– ծնվել է ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը հանդիսացող Գիյոմ Ապոլիները:

1883 - Ճավա և Սումատրա կղզիներում գտնվող Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դարձել 36 հազար մարդ։

1903 —հնէաբան Օտտո Հաուզերը հայտնաբերել է հրաշալի պահպանված կրոմոնոնյան մարդու կմաղք։

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Շառլ դը Գոլը մտել է Փարիզ։

1952 —առաջին անգամ իրականացվել է ջրմուղային ջրի ֆտորացում։

1977 - Քվեբեքի Ազգային Ժողովն ընդունել է «Ֆրանսերենի խարտիան»։

1991 —ԽՍՀՄ խորհրդարանի արտահերթ նիստում արգելվել է Կոմունիստական կուսակցությունը, ձերբակալվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովը, իսկ ԽՍՀՄ Կոմկուսի գործերի կառավարիչ Նիկոլայ Կրյուչկովը ցած նետվելով պատշգամբից ինքնասպանություն է գործել։

2008 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող հրամանագիր։

2021 —Ղազախստանի Ժամբիլի շրջանի Բայզակ բնակավայրում պայթյուն է տեղի ունեցել ռազմական պահեստում, որի արդյունքում զոհվել է 13 մարդ:

Կ. Խաչիկյան

Փաշինյանը որոշել է «ափդեյթ» անել «Քաղպայմանագիրը» Բայրամովի հայտարարությունըԻնչպե՞ս ծաղրել իմպիչմենտի գործընթացը Գերմանիայում մահացած են գտել սկանդալային ռեփեր Xatar-ին Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները Հնդկաստանի հյուսիսում պայթյուններ են որոտացել․ Reuters ՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածել Անձնապես ես Ոսկե գնդակը կտայի Հենրիխ Մխիթարյանին․ Ինտերի նախկին ֆուտբոլիստ Հերթական տեղումնաբեր ցիկլոնն է ներթափանցում ՀայաստանԻրանի նոր «Ռեզվան» կամիկաձե անօդաչու թռչող սարքը համեմատել են ռուսական «Իզդելիե 53» թռչող զինամթերքի հետ, որը մշակվել է Zala Aero-ի կողմից«Հսկայական սթրես»․ Տիգրան Քեոսայանի ընտանիքը խնդիրներ ունի նրա վիճակի պատճառով«Այ քեզ շրջադարձ. Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին Արցախի հուշարձանների սեփականատեր»Արևմտյան դեղագործական ընկերությունները թեստավորում են ստերոիդներ զիվորականների համար հայ կանանց, երեխաների ու հաշմանդամների վրաԱԳՆ-ի աշխատակիցն ու մեկ այլ քաղաքացի վրաերթի են ենթարկվել «Դիմադրության» շարժումը 4 ուղղություններով երթ է իրականացրել Երևանում. պատմության այս օրը (10 մայիս)Մայիսի 12-ի անջատման հասցեներըԱռեղծվածային դեպք՝ Երևանում․ քարերի և խողովակների արանքում հայտնաբերված տղա է փրկվելԱդրբեջանում գտնվող հայերն առաջին հերթին ունեն Հայաստանի Հանրապետության սատարման կարիքը․ Տիգրան Աբրահամյան ՊՆ-ն կրակոցների մասին է հայտնումՎթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Այո՛, Ոսկեպարով Արցախ գնալու տեսիլքը, կամքը, ձգտումը երբեք չի դադարել մեր մեջ․ Բագրատ Սրբազան Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԻ՞նչ է պատմել կորած 2-ամյա Տիգրանի քույրիկըԱրցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է․ «Հրապարակ» Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղաuպանության ճանաչումը. «Ժողովուրդ» Ով է վարչապետի թեկնածուն․ «Հրապարակ» Բանակից ազատում՝ ԲԿՄԱ-ի միջոցով. «Ժողովուրդ» Շուշին չպետք է հիշել, հրահանգ է իջել․ «Հրապարակ» 34 մլն դրամ ջազի միջազգակին օրվա առթիվ, որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես. «Ժողովուրդ» 10-ից ավել վիրավորներ․ ինչ է կատարվել ԼոռիումԱդրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին Երևան-Գյումրի ավտոճանապարհին 65-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվելՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի նոր ընտրված Պապին 1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է ՌԴ-ն չի արձագանքի իր դեմ տրիբունալ ստեղծելու ԵՄ-ի ցանկությանը. Կրեմլ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ Ալիևները մեկնել են Շուշի «Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել». Մենչը՝ դստեր նախահարսանեկան արարողության մասինՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայումՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՄի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում, ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա. Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճելՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Կիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համար Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը Թրամփը կոչով դմել է Զելենսկուն և Պուտինին Լիլիթ Աղեկյանը 20 ժամից ավելի գտնվում է անազատության մեջ․ Զարուհի Փոստանջյան Իսակովի պողոտայում բախվել են «Nissan» ու «Ford»-ը․ վիրավnրներ կան ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիան ճաքեր է տալիս Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է
Ամենադիտված