Ալիևն օկուպացված Լաչինում խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության «լիարժեք վերականգնման» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է օկուպացված Լաչին, որտեղ Խաքարի գետի ափին անցկացվել է, այսպես կոչված, «Լաչին քաղաքի օր» տոնը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա հայտարարել է, որ ապրիլի 23-ը՝ Լաչինի միջանցքում ապօրինի ադրբեջանական անցակետի տեղադրման օրը, որի պատճառով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 120.000 բնակիչներ սովի են մատնվել, նշանակում է «մեր տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնում»։
Խոսելով «պատմական հաղթանակի մասին, որը ցույց տվեց ադրբեջանական ժողովրդի կամքն ու ուժն ու կամքը»՝ Ալիևն ասել է. «Մենք չենք ցանկանում այլ երկրների հողերը, բայց մեր հողերը ոչ մեկին չենք տա»։
Նա նաև կիսվել է Լաչինի հետ կապված իր ծրագրերով՝ ասելով, որ մինչև այս տարվա վերջ Լաչինում մի քանի հազար ադրբեջանցի է ապրելու։