Իրանում դատարանը մեղադրանք է առաջադրել Շահ Չերախ տաճարում տեղի ունեցած ահաբեկչության երեք հիմնական մասնակիցներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում դատարանը մեղադրանք է առաջադրել Շահ Չերախ տաճարում տեղի ունեցած ահաբեկչության երեք հիմնական մասնակիցներին, հաղորդում է Mehr-ը:
Ֆարս նահանգի արդարադատության դեպարտամենտի ղեկավար Քազեմ Մուսավին շաբաթ օրը հայտարարել է, որ մեղադրյալները շուտով կկանգնեն դատարանի առաջ:
Նա հայտնել է, որ ահաբեկչության գլխավոր մեղավորը, որը հայտնի է որպես Ռահմատուլլա Նովրուզ, մեղադրվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեջ:
Մյուս մեղադրյալները՝ Հաբիբոլլահ Արաբզադեն եւ Ամրոլլահ Նազարին, նույնպես մեղադրվում են ԴԱԻՇ-ի հետ դավադրության մեջ՝ Իրանի ազգային անվտանգությունը խաթարելու համար։
Մուսավին բացատրել է, որ հարձակման կապակցությամբ ձերբակալված մի շարք անձինք ազատ են արձակվել այն բանից հետո, երբ նրանք անմեղ են ճանաչվել։