Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու պատմական հայրենիքից վտարման քաղաքականությունը․ ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականին։

Ներկայացնում ենք ստորեւ.

Հնարավոր համարում եք, որ դիվանագիտական հարթակում Ստեփանակերտի եւ Երեւանի ջանքերը կարող են ստիպել Բաքվին հեռացնել Լաչինի շրջանում տեղադրված հսկիչ անցակետը։ Ի՞նչ գործիքներ կան դրա համար։ Արդյոք հավատում եք, որ Բաքուն կենթարկվի որեւէ պահանջի՝ առանց ուժային պարտադրանքի։

 

Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Սակայն պետք է ընդգծել, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումն ու գործողությունները լիովին հակասում են վերոնշյալ Եռակողմ հայտարարության թե՛ ոգուն, եւ թե՛ տառին։ Այս առումով հրատապ խնդիր է դառնում Եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ դրույթների՝ Ադրբեջանի կողմից խստիվ եւ անվերապահ իրականացման ապահովումը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է միավորել ոչ միայն Ստեփանակերտի եւ Երեւանի, այլեւ՝ Եռակողմ հայտարարության այն մասնակիցների ջանքերը, ովքեր իսկապես շահագրգռված են կայունության ապահովման եւ սահմանված պարտավորությունների պահպանման հարցում։

Բացի այդ, միջազգային դերակատարները, որոնք ողջունել են Եռակողմ հայտարարությունը եւ այժմ այն դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության ներկայիս ճարտարապետության հիմնաքար, նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանի որեւէ ներկայություն Լաչինի միջանցքում, առավել եւս՝ վերջինիս կողմից որեւէ վերահսկողական գործառույթի իրականացում։ Այս տեսակետը 2023 թվականի փետրվարի 28-ին վերահաստատել է ՌԴ արտաքին գործերի նախարարը, որն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հստակ ընդգծել է, որ Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետերի տեղադրում նախատեսված չէ: Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները հաստատում են Ադրբեջանի պարտավորությունը՝ «ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով», ինչը բացառում է Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը։

Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր՝ նախ «բնապահպանական բողոքի ակցիայի» պատրվակով, իսկ այնուհետեւ Եռակողմ հայտարարության խախտմամբ ապրիլի 23-ին միակողմանիորեն անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը հետեւողականորեն փորձում է խզել Արցախի ժողովրդի եւ Հայաստանի միջեւ առկա բնական խորը կապերը, զրկել նրան ինքնությունից, ինքնաբավությունից եւ զարգացման հնարավորություններից։ Ադրբեջանը հետեւողական եւ համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը եւ սովի ու հարկադրանքի միջոցով Արցախի ժողովրդին սեփական դիրքորոշման պարտադրումը պաշտոնական Բաքվի ցեղասպանական քաղաքականության մաս են կազմում։ Հետեւաբար, մենք բարձրաձայնում ենք ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում միջազգային հանրության եւ, առաջին հերթին, համաշխարհային դերակատարների պատասխանատվության մասին եւ ելնում ենք նրանից, որ տվյալ պետություններն ու կազմակերպություններն ունեն համապատասխան ռեսուրսներ եւ գործիքակազմ՝ մարդկության դեմ նման հանցագործությունը կանխելու համար։ Հուսով ենք, որ նրանք կօգտագործեն իրենց հնարավորությունների ողջ զինանոցը՝ աղետալի հետեւանքներից խուսափելու համար։

Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ ցեղասպանության կանխարգելումը ոչ միայն միջազգային հանրության բոլոր անդամների իրավունքն է, այլ նաեւ պարտավորությունը։

Ստեփանակերտում կա՞ պաշտոնյաների որոշակի խումբ, որը պատասխանատու է ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու համար։

2020 թվականին ռազմական գործողությունների ավարտից ի վեր՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, արցախյան եւ ադրբեջանական կողմերի միջեւ պարբերաբար անց են կացվել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք տեխնիկական եւ հումանիտար հարցեր, այդ թվում՝ կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։

Ինչ վերաբերում է քաղաքական հարցերի քննարկմանը, այդ թվում՝ կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հետ, մենք մշտապես ընդգծել ենք, համաձայնեցված միջազգային ձեւաչափի անհրաժեշտությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի ձեռնամուխ լինել փոխընդունելի, հավասարակշռված լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն, արդար եւ արժանապատիվ խաղաղություն:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, երկրի այլ լիազոր կառույցների հետ համագործակցությամբ, մշակում եւ Հանրապետության Նախագահի դիտարկմանն է ներկայացնում բանակցային գործընթացի վերաբերյալ համապատասխան առաջարկություններ, նկատառումներ եւ դիրքորոշումներ։

Բացի այդ, առանցքային հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվում նաեւ տարբեր քաղաքական ուժերի եւ պատասխանատու անձանց մասնակցությամբ, որից հետո կայացվում են համապատասխան որոշումներ։

Որո՞նք են Արցախի ղեկավարության կարմիր գծերն այդ բանակցություններում: Ձեր գերատեսչությունն արդեն նշել է, որ Ադրբեջանի տարածքում հանդիպումներն առանց երրորդ կողմի ներկայության ձեզ համար անընդունելի են: Ի՞նչ կասեք բանակցությունների օրակարգի մասին: Ի՞նչ եք պատրաստ քննարկել եւ ինչը՝ ոչ:

Արցախի ժողովուրդն ու իշխանությունները բոլորից լավ գիտեն ինչպես խաղաղության, այնպես էլ՝ պատերազմի գինը: Մենք պատրաստ ենք քննարկել բարդ եւ ցավոտ հարցերի ողջ շրջանակը՝ պայմանով, որ բանակցությունների ընթացքն ու արդյունքը չպետք է կանխորոշված լինեն: Իսկ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի թե՛ անհատական, թե՛ հավաքական իրավունքների բազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, պետք է հստակ միջազգային երաշխիքներ սահմանվեն Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Ինչպե՞ս եք վերաբերվում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առաջարկներին, ով պնդում է բանակցությունների իր տեսլականի վրա:

Դիրքորոշումների եւ որոշումների մշակման գործընթացում Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հաշվի են առնում տարբեր քաղաքական ուժերի եւ հասարակական գործիչների առաջարկներն ու տեսակետները: Հանրապետության նախագահը բազմիցս եւ հրապարակայնորեն հայտարարել է, որ եթե քաղաքական ուժերից կամ այլ գործիչներից որեւէ մեկն ունի առաջարկներ կամ ստեղծված բարդ իրավիճակից ելքի տեսլական, ապա իշխանությունները պատրաստ են քննարկելու բոլոր ողջամիտ առաջարկները կառուցողական համագործակցության շրջանակներում՝ պետության ու ժողովրդի ընդհանուր նպատակներին հասնելու համար:

Ձեզ համար սկզբունքորեն ընդունելի՞ է «Ղարաբաղի հայերի ինտեգրում» եզրույթի կիրառումը, որն օգտագործում է Ադրբեջանը:

Նախ, պետք է ընդգծել, որ Ադրբեջանն օգտագործում է «ինտեգրում» եզրույթը՝ քողարկելու Արցախի ժողովրդի բռնի հպատակեցման եւ պատմական հայրենիքից նրա հետագա վտարման ներկայումս իր կողմից իրականացվող քաղաքականությունը: Հետեւաբար, եզրույթների գնահատումն անհնար է առանց հաշվի առնելու այն նպատակները, որոնց համար դրանք օգտագործվում են։

Կարծում ենք, որ ավելի ճիշտ է խոսել փոխընդունելի եւ հավասարակշռված ձեւակերպումների որոնման մասին, որոնք ուղղված կլինեն կայուն ու արդար որոշումների մշակմանը եւ կծառայեն խաղաղության շահերին:

Գլխավորը մանևրելն է. Հայաստանը «դիվերսիֆիկացիայի» որոնման մեջՓարիզը Երևանին հեռացնում է ՄոսկվայիցԲագրատ Սրբազանն ուղերձով դիմում է քաղաքացիներին «Հայաստանը շարունակում է հավասարակշռել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև» Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Dodge»-ն ու «UAZ»-ը, վիրավnրները կոմայի մեջ հայտնված երեխայի հարազատներն ենԼարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս–արևելյան հատվածում․ պատմության այս օրը (24 սեպտեմբեր) Ալթայի մարզում ինքնաթիռ է կործանվել․ մանրամասներ ՆԳՆ-ն զգուշացնում է․ նորից շչակներ են գործարկվելու որոշ բնակավայրերում Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում. փոքր մոդուլային ռեակտորները դեռ բավականաչափ փորձարկված չեն. «Փաստ»Երևանում 20-ամյա վարորդը կանգառում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիWizz Air-ը, British Airways-ը, Azerbaijan Airlines-ը չեղարկել են չվերթները դեպի ԻսրայելՈչ ՀՀ իշխանությունը, ոչ Ազգային ժողովը չունեն սահմանազատման իրավասություններ, ժողովուրդը նրանց այդ իրավունքը չի տվել․ Արշակ ԿարապետյանԸնդամենը փորձ՝ խնդիրները բարդել Մոսկվայի վրա. «Փաստ»Այսօր Ս. Կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծ Վարդանի դստեր` Շուշանի հիշատակության օրն է«Ընկերասեր էր, բարի, երբեք որևէ հարցում չտրտնջացող». Սպարտակ Ղազարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ» ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Ամենադիտված