Ոսկին էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀինգշաբթի առավոտյան ոսկու գինը թույլ նվազում է նախորդ օրվա զգալի աճից հետո, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը խորհրդանշորեն նվազում է 0,45 դոլարով կամ 0,02 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1 972,55 դոլարի: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էժանանում են 0,52 տոկոսով ՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 24,605 դոլարի: