Յալթայի հայ համայնքը վերանորոգել է հայկական եկեղեցու տարածքը և Վարդգես Սուրենյանցի գերեզմանը
ՄՇԱԿՈՒՅԹAlphanews.am-ը գրում է.
Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում արդեն երկու ամիս է, ինչ վերականգնողական աշխատանքներ էին իրականացվում:
Հայ համայնքի ներկայացուցիչները վերականգնել են եկեղեցու տարածքը, ականավոր հայազգի նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան Վարդգես Սուրենյանցի գերեզմանի հին ծածկն էլ փոխարինել գրանիտե սալիկներով։ Վերանորոգվել է նաեւ Սուրենյանցի գերեզմանի դիմացի հատվածը, հիմնանորոգվել է կիրակնօրյա դպրոցը։