Պաշտպանության նախարար․ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանի «օրինական պայքարին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանի «օրինական պայքարին»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նման հայտարարությունը զարմանալիորեն համընկնում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի նոր փուլի հետ։
«Թուրքիան աջակցում է բարեկամ, եղբայրական և դաշնակից երկրների արդար պայքարին, ինչպիսիք են Ադրբեջանը, Լիբիան և Քաթարը»,- ասել է Գյուլերը։