Նոր զոհեր, նոր մարված օջախներ, եւ այսպես շարունակվելու է, քանի դեռ ղեկին է Նիկոլ Փաշինյանը․ «Որդիների կանչ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաղը՝ սեպտեմբերի 2-ին ժամը 18:00- ին մենք լինելու ենք Ազատության հրապարակում` ի պաշտպանություն Արցախի և բոլոր հայերի: Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը։
«Իսկ այսօր նույն պատկերն է՝ նոր զոհեր, նոր մարված օջախներ: Սրանք են այսօրվա իշխանության կողմից քարոզվող խաղաղության դարաշրջանի պտուղները, և այսպես շարունակվելու է, քանի դեռ երկրի ղեկին է Ն.Փ.-ն:
Իսկ պատերազմն այդպես էլ չդադարեց և հետևապես այդ կոչը ավելի քան արդիական է այսօր, քանի որ մուրալով երբեք խաղաղություն չես ստանա»,- հայտարարել է կազմակերպությունը: