Հավատարիմների քանակն է ստուգում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սեփական թիմի մոնիթորինգ է անում, քանի որ ՔՊ-ում ներքին խմորումների ու կուլիսային ինտրիգների պակաս չկա, գումարած՝ «հեղափոխության» կողմնակիցներից ու աջակիցներից շատերը վաղուց հեռացել են կամ հեռանում են:
Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, նա հանձնարարել է ոչ միայն մայրաքաղաքում, այլև հատկապես մարզերում կուսակցության անդամների, զուգահեռ նաև կողմնակիցների վերահաշվարկ իրականացնել, որպեսզի հասկանա, թե հավատարիմ մարդկանց ինչ բանակ ունի։
Նույն աղբյուրը հայտնում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում է հնարավոր զարգացումներին, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ավելին, ՔՊ-ի ներսում նույնիսկ տարբեր ժամկետներ են նշում, այդ թվում՝ 2024 թ. մայիսհունիս։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում