ՔՊ-ն մեծ հանրահավաք կանի. ներկա կլինի նաև Փաշինյանը. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները պատրաստվում են քարոզարշավի վերջին օրը՝ սեպտեմբերի 15-ին, մեծ հանրահավաք անել Հանրապետության հրապարակում:
ՔՊ-ականները արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները. բոլոր պատգամավորներին հրահանգվել է ոչ միայն պարտադիր ներկա գտնվել հանրահավաքին, այլ նաեւ իրենց հետ մարդիկ բերեն, որպեսզի հանրահավաքը մարդաշատ անցնի:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն հանրահավաքին հանելու է իր ծանր հրետանուն անգամ: Նրանք, ովքեր քարոզարշավին առհասարակ չեն մասնակցել, այդ օրը հանրահավաքին կմասնակցեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու քարոզարշավին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում