Ինչպես Դիանա Մալենկոն մեծացավ ու փոխվեց հանդիսատեսի աչքի առաջ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԴերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն հեռուստատեսությունում է հայտնվել պատանեկությունից։ Երկար տարիներ Դիանան աշխատում էր «21TV»–ում և, գրեթե, ամեն օր եթերում էր։
Դիանան այն քիչ հայտնիներից է, ով պլաստիկ վիրահատությունների չի դիմել, սակայն նրա կերպարանափոխությունները շատ–շատ են եղել։ Հեռուստադիտողները Դիանայից հոգնելու առիթ չէին ունենում, քանի որ նրա կերպարներն այնքան հաճախ էին փոխվում, որ Դիանային նույնիսկ դժվար էր ճանաչել։
Մեկ սպորտային, մեկ էլեգանտ ոճով աղջիկը մի օր էլ եթերում հայտնեց սափրած գլխով։ Այդ ժամանակ Դիանան դեռ դպրոցական էր։ Դրան հաջորդեցին նրա մազերի գույների փոփոխություններն ու տարբեր սանրվածքները։
Տևական ժամանակ է՝ Դիանան կտրուկ փոփոխություններ չի անում։ Արտաքնի հետ կապված վերջին փոփոխությունը, թերևս, մազերը մանուշակաույն ներկելն էր, սակայն դա պայմանավորված էր «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում Լիզին մարմնավորելով։ Կերպարը խաղալուց հետո Դիանան վերադարձավ շագանակագույն մազերին։
Tert.am Life–ը ներկայացնում է, թե ինչպես Դիանան տարիների ընթացքում մեծացավ ու փոխվեց հանդիսատեսի աչքի առաջ.