Գեղեցկության և նորաձևության մրցույթում Արցախը կներկայացնի Շուշան Երիցյանը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱռաջին անգան Costa Blanca Fashion Week-International Best Male and Female World մրցույթին կմասնակցի նաեւ Արցախը:
Արցախը գեղեցկության և նորաձեւության մրցույթում կներկայացնի հայտնի մոդել և դեասանուհի Շուշան Երիցյանը: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ նա լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.
«Մեծ հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել , որ մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017-ում առաջին անգամ կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը...
Ինչ խոսք անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և ինչու ոչ՝ լավագույն արդյունքներով վերադառնալու համար!!!»: