Շոյգուն՝ Ուկրաինայի պաշտպանության նոր նախարարի մասին․ Մենք նրան չենք ճանաչում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուստեմ Ումերովի Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում հնարավոր նշանակումից ակնկալում է Կիևում «ողջախոհության գալուստ գլուխներից գոնե մեկում», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ որոշել է Ալեքսեյ Ռեզնիկովին հեռացնել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում առաջարկել Ռուստեմ Ումերովին, որն այժմ գլխավորում է Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամը։
«Մենք նրան չենք ճանաչում: Ի՞նչ ակնկալիքներ։ Ակնկալիքը մեկն է՝ ողջախոհության գալուստը գլուխներից գոնե մեկում»,- ասել է Շոյգուն «Առաջին ալիքին» տված մեկնաբանության մեջ։