Ինչո՞ւ են երիկամներում քարեր առաջանում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱՄՆ բժշկական դպրոցի հետազոտողները Վաշինգտոնի համալսարանի գիտնականների հետ միասին հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն` երիկամների հիվանդությունների պատճառները:
Փորձարկմանը մասնացել է ավելի քան 85 000 կին: Ուսումնասիրությունը տևել է 13 տարի, որի ընթացքում բժիշկները հետևել են կամավորների առողջական վիճակին` հատուկ ուշադրություն դարձնելով երիկամի քարերի վրա ազդող գործոններին:
Արդյունքում բժիշկները եկել են այն եզրակացության, որ երիկամի քարերն առաջանում են նստակյաց կյանքից, ճարպային սննդի չարաշահումից, քաղցր և բարձր կալորիականությամբ սննդամթերքից:
Երիկամներում քարերի առաջանալուց խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական 3 ժամ քայլել: