Հարց վարչապետին. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Վերջը լավա լինելու, ես էլ գնալու եմ մեր տուն»,- այսօր Կարինե Կոստանդյանին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան դահլիճում ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր քաղաքացների հետ:
Դահլիճում հիմնականում մանկավարժներ, բժիշկներ էին: Վարչապետ Կարեն Կարապետյանին ուղեկցում էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ընտրացուցակում ընդգրկված Շուշան Սարդարյանը:
ՀՀԿ-ի քարոզիչներին դիմավորեցին վարչական շրջանի ղեկավարը եւ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը, ՀՀԿ ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Սամվել Ֆարմանյանը: Կարինե Կոստանդյանն այսպես դիմեց վարչապետին. «Մեր ազգի կանանց եւ աղջիկների 80 տոկոսը ձեզ համակրում են, վերջը ո՞նց է լինելու»: Դահլիճում բոլորը սկսեցին ծիծաղել:
Կարինե Կոստանդյանը նաեւ վարչապետին հորդորեց`բարձրացնել մանկավարժների դերն ու հեղինակությունը, քանզի իր կարծիքով`«ով հարեւանուհու հետ սուրճը վերջացնում է, զանգում է թեժ գիծ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ