Ո՞վ է կառուցելու Երեւանի ճոպանուղին. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրելու երկիր» կուսակցության կողմից Երեւանում ճոպանուղու համակարգի կառուցման թեման բուռն քննարկումների է արժանացել․ ոմանք ուրախ են, որ նման նախագիծ է շրջանառվում եւ դրանում տեսնում են Երեւանի հաղորդակցության խնդիրների լուծումը, մյուսները թերահավատ են, թե կհաջողվի իրականացնել։
«Ապրելու երկրից» վստահեցնում են, որ նախագիծը մտնում է գործնական փուլ․ կուսակցությունը բանակցում է համաշխարհային երկու առաջատար՝ ավստրո-շվեյցարական «Դոպելմայեր» եւ շվեյցարական «Բարտոլետ» ընկերությունների հետ։ «Դոպելմայերը» կառուցել է Տաթեւի ճոպանուղին` ընդամենը 10 ամսում, որը գործածության մեջ ցուցադրել է իր բարձր որակը։
Սեպտեմբերի 14-ին կուսակցության հրավերով Երեւան են ժամանելու «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչները՝ տեղում ծանոթանալու նախագծին եւ ներկայացնելու համագործակցության առաջարկ։ Ըստ նրանց հաշվարկների՝ մեկ տարի հետո ճոպանուղու որոշ կայարաններ արդեն կարող են գործել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում