ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 սեպտեմբեր )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գեղեցկության համաշխարհային օր, Տաջիկիստան՝ Անկախության օր, Կալիֆորնիա նահանգ՝ ԱՄՆ կազմի մեջ մտնելու օր, ԿԺԴՀ՝ Անկախության օր, Կոստա-Ռիկա՝ Երեխայի ազգային օր, Ճապոնիա՝ Քրիզանթեմա ծաղկի օր, Բրազիլիա՝ Ադմինիստրատորների և մենենջերների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1885– վախճանվել է կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ Նիկողոս Թաշչյանը։
1912 – ծնվել է ռադիոտեխնիկայի գիտնական Աբրահամ Աբրահամյանը։
1922–թուրքերի հաղթանակով ավարտվել է հույն-թուրքական պատերազմը, թուրքական զորքերը մտել են Զմյուռնիա և իրականացրել հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած:
1927 –ծնվել է դերասանուհի Մարգո Մուրադյանը։
1931 –ծնվել է բալետի խորհրդահայ արտիստ և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։
1933 –ծնվել է կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանը։
1942– ծնվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:
2004-Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:
2009-Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել Բելգիայի թիմի նկատմամբ:
2011-վախճանվել է քաղաքական և հասարական գործիչ Գարեգին Ազարյանը։
2012-Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթանակ տոնելով Հունգարիայի թիմի նկատմամբ երրորդ անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։
2021-COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված Հայաստանը հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր «կարմիր» գոտում:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
479 մ․թ․ա․ —Բեոտին տարածքի Կիտերոն լեռան լանջին գտնվող Պլատեախ քաղաքի մոտ տեղի է ունեցել Պլյատեախի ճակատամարտը, որը հույն-պարսկական պատերազմի ամենախոշոր ցամաքային ճակատամարտերից մեկն է։
276 —սպանվել է հռոմեացի կայսր Մարկ Անտոնիո Ֆլավինը։
337 —Կոնստանտին կայսրի երեք որդիներն իրենց միջև բաժանել են Հռոմեական կայսրությունը։
1087 –վախճանվել է Անգլիայի թագավոր Վիլհելմ 1-ին Նվաճողը։
1513 —տեղի է ունեցել Ֆլոդդենի ճակատամարտը, որի ժամանակ Շոտլանդիայի թագավոր Յակով 4-րդը սպանվել է, իսկ շոտլանդական բանակը պարտվել է անգլիացիներին։
1570- թուրքերը գրավել են Նիկոսիան։
1585– ծնվել է ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող, կարդինալ Ռիշելիեն։
1737 —ծնվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Լուիջի Գալվանին, որը հանդիսանում է էլեկտրականության տեսության հիմնադիրներից մեկը։
1776 —հաստատվել է Ամերիկայի Միացյալ Գաղութների նոր անունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
1790 —ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը Թենդրա հրվանդանի մոտ ջախջախել է թուրքական նավատորմին։
1801 - Բաքուն մտցվել է ռուսական կայսրության կազմի մեջ։
1828– ծնվել է ռուս ճանաչված գրող, հրապարակախոս, լուսավորական Լև Տոլստոյը։
1848 –ծնվել է իտալացի աստղագետ Էլիա Միլոզևիչը։
1850– Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 31-րդ նահանգը:
1893 —Գերմանիայում ստեղծվել է «Շտուտգարդ»ֆուտբոլային ակումբը։
1898- վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Սթեֆան Մալարմեն։
1901-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Տուլուզ-Լոտրեկը։
1911 —Անգլիայում սկսել է գործել ավիափոստը։
1913 —ռուս օդաչու Պյոտր Նեստերովն առաջին անգամ իրականացրել է բարձր պիլոտաժի «մահվան օղակ» հնարքը։
1923 - Միացյալ Նահանգներում ստեղծվում է «NBC» ազգային հեռուստընկերությունը։
1932 - Իսպանիայի կառավարությունն ինքնավարություն է շնորհել Կատալոնիային։
1948 - Կիմ Իր Սենը հայտարարել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։
1975 –ծնվել է իտալական ծագումով կանադացի վոկալիստ, երգահան և դերասան Մայքլ Բուբլեն։
1976– վախճանվել է չինացի պետական և քաղաքական գործիչ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունը։
1969- Կանադայում ուժի մեջ է մտել անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը
1970 —ԽՍՀՄ-ում սկսվել է «ВАЗ-2101» «Ժիգուլի» ավտոմեքենայի արտադրությունը։
1984- Մոսկվայում սկսվել է շախմատային թագի համար մենամարտն Անատոլի Կարպովի և Գարրի Կասպարովի միջև, որի հաղթողը պետք է որոշվեր 6 հաղթանակի արդյունքում, սակայն այդ մրցամարտն այդպես էլ չի ավարտվել։
1991– Տաջիկստանն անկախացել է ԽՍՀՄ-ից:
1991-ԽՍՀՄ Արտգործնախարարության խորհուրդը հայտարարել է իր լուծարման մասին։
1999- Մոսկվայում իարկանացվել է ահաբեկչական գործողություն, պայթյունի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, զոհվել է 100 մարդ։
2009-տեղի է ունեցել Դուբայի մետրոյի բացման հանդիսավոր արարողությունը։
Կ. Խաչիկյան