Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը պատժեց SOS TV-ի հաղորդավարին «Գ-7»-ի համար

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինտերնետային SOS TV-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը հումորային հաղորդման ժամանակ՝ եթերում, ոստիկաններ Արթուր Մադաթյանի եւ Սերգեյ Զաքարյանի պատիվն արատավորող արտահայտություններ էր արել, ոստիկանները դիմել էին դատարան։

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրեց հաղորդավարի դեմ՝ պարտադրելով նրան եթերով ներողություն հայտնել ոստիկաններից։ Նրանցից յուրաքանչյուրին 1 մլն․ դրամի փոխհատուցում վճարելու պահանջը դատարանը մերժեց։

  Ոստիկաններն իրենց արժանապատվության համար վտանգավոր էին համարել նախ SOS-ի հաղորդման անվանումը՝ «Գ-7», երկրորդը՝ ոստիկանությանը Բաղրամյան 26-ի «զաբոռալպստման» բաժին անվանելը եւ երրորդը՝ հաղորդման վերջում ոստիկաններին «շան տղերք» ասելը։ Հաղորդավարի «զայրույթի» առիթը ոստիկանների կոպիտ վերաբերմունքն էր անցյալ տարվա մայիսի 24-ին նախագահականի առաջ ցույց անող սեւազգեստ մայրերի հանդեպ։

Այդ կանայք խաղաղ ցույց էին անում նախագահականի դարպասի մոտ, մինչեւ հայտնվեցին ոստիկանները եւ հրահանգեցին հեռանալ նախագահականի մոտից։ Ինչո՞ւ։ Ո՞ւմ էին խանգարում այս կանայք։ ԱՄՆ նախագահի նստավայրի՝ Սպիտակ տան առաջ գրեթե ամեն օր կարելի է որեւէ բողոքավորի կամ ցուցարարի հանդիպել, կամ ցուցարարների խմբի։ Մարդիկ պաստառները ձեռքներին կանգնած են իրենց նախագահի շենքի մոտ, եւ զբոսաշրջիկներին, Վաշինգտոն այցելած օտարերկրացիներին հատուկ բերում են այստեղ՝ ցույց տալու համար, թե ինչ բարձր են այս երկրում գնահատվում մարդու իրավունքները։

Մեր երկրում հակառակն է։ Բաղրամյան 26-ի մոտ ծառայություն կատարող ոստիկաններին հրահանգում են, որ շենքի առաջ պետք է «մաքուր» լինի, ինչը կարող է նշանակել, թե այստեղ բոլորը նախագահից գոհ են։ Ահա ինչու ոստիկանները մայիսի 24-ին գետնին տապալեցին սեւազգեստ մայրերին եւ փոշոտ, կեղտոտ ասֆալտով քարշ տվեցին նրանց դիմացի մայթ՝ հեռացնելով նախագահական շենքի մոտից։ Կանանց թվում էր 2010 թվականին Վարդենիսի Կարճաղբյուրի զորամասում, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի թիկնապահների սենյակի մոտ կասկածելի հանգամանքներում զոհված Տիգրան Օհանջանյանի մայր Գոհար Սարգսյանը։ Պաշտոնապես հայտարարվեց, որ տղան մահացել է հոսանքազրկումից, իսկ Բաղմանյանի թիկնապահներին անգամ հարցաքննության չկանչեցին, չնայած վկայություններ կային, որոնց համաձայն՝ թիկնապահները դեպքի վայրում են եղել։ Մայիսի 24-ին Բաղրամյան 26-ի առաջ ոստիկանները քաշքշեցին նաեւ Նանա Մուրադյանին, որի որդին՝ Վալերիկը, 2010 թվականին սպանվել էր Ստեփանակերտի զորամասում։

Վալերիկի մահը «փակեցին» որպես ինքնասպանություն՝ կախվելու միջոցով։ Հետաքրքիր է, որ մարմինը գտել էին ինքնասպանի համար ոչ բնական դիրքում՝ երկաթե ձողից կախված՝ ոտքերը գետնին, ծնկները ծալված վիճակում։ Նանա Մուրադյանը մինչ օրս չի հավատում, որ որդին կախվել է, եւ երբեք չի հավատա։ Նրան ոստիկանները շատ են վիրավորել։ Վերջերս կառավարության շենքի հետնամասում մի ոստիկան թքել էր նրա դեմքին։

Ինչպե՞ս այս կանայք պաշտպանեն իրենց արժանապատվությունը։ Դատարան դիմելը ծիծաղելի է։ Եվ կրկին օգնեցին միայն ԶԼՄ-ները՝ տեսանյութը տարածելով համացանցով մեկ։ Միայն ԶԼՄ-ներն են կարողանում օպերատիվ եւ իրական օգնություն ցուցաբերել, գոնե բարոյական հարթության վրա համարժեք պատասխան տալ ստորացնողներին։ Վիլենը դա արեց եւ պատժվեց։ Հիմա պետք է եթերով ներողություն խնդրի 80 հազարից ավելի դիտում ունեցող լրատվական որեւէ կայքում:

ՀԳ․ Վիլեն Գայֆեջյանի պաշտպանը՝ փաստաբան Հայկուհի Հարությունյանը, ասում է, որ որոշումը բողոքարկելու է։ «Դատարանի վճիռը ոչ մի իրավական հիմք չունի, այն խախտում է խոսքի ազատության իրավունքը, դատարանը բացահայտ պաշտպանում է ոստիկանության շահերը, հովանավորչություն է ցուցաբերում ոստիկանության հանդեպ, այլ ոչ թե անձի պաշտպանություն է ապահովում»,- ասում է փաստաբանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված