Վաշինգտոնում հայտարարել են, որ տնտեսական իրավիճակը Եվրոպայում ավելի ծանր է, քան ԱՄՆ-ում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՏնտեսական վիճակը Եվրոպայում ավելի ծանր է, քան ԱՄՆ-ում, որտեղ գնաճը սկսել է նահանջել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Financial Times թերթի հարցազրույցում։
«Եվրոպայի մեծ մասն իրեն ավելի վատ է զգում, քան Միացյալ Նահանգները»,- ասել է նա։ Յելենը նաեւ նշել է ԱՄՆ եւ եվրոգոտու տնտեսական զարգացման տարբերությունները, որտեղ մտահոգությունները «տնտեսական աճի դանդաղման առիթով ավելի լուրջ են»։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ գնաճն ԱՄՆ-ում «իսկապես իջնում է», իսկ ազատումների թվաքանակը «աննշան ավելացել է»։
Ավելի վաղ Յելենը նշել էր, որ Միացյալ Նահանգներում ռեցեսիայի հավանականությունը նվազել է, բայց դա չի նշանակում, թե ռիսկ չկա։