Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ու՞ր կգնա Հայաստանը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ekhokavkaza.com-ը գրում է, որ Հարավային Կովկասում պատերազմի հոտ է, ոչ շատ մեծ և ոչ շատ երկար պատերազմի: Եվ հոտն ինչ որ այնպիսին է, որ չնայած շատ ուժեղ չէ, բայց, այնուամենայնիվ, եթե նույնիսկ հիմա պատերազմ չլինի, ապա այն անկասկած կլինի ապագայում, և դրա պատճառն այն է, որ իրավիճակը Ղարաբաղում չի լուծվում, կողմերը իրենց դիրքորոշմանն են, բանակցություններում և ոչ մի բնագավառում առաջընթաց չկա, այդ թվում այնպիսի փոխշահավետ ոլորտում, ինչպիսին է տրանսպորտային կապերի վերականգնումը։

Երևանը գտնվում է մեծ անորոշության և փակուղուց դուրս գալու տենդագին որոնումների մեջ։ Սպասումներին ի հակառակ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմից հետո անցած երեք տարին չի հանգեցրել հայ հասարակության հանդարտությանը, այն դեռ եռում է, իսկ հողերի կորստի հետ կապված ցնցումը դեռ չի անցել։ Ընդհանրապես դա նույնպես կարելի է հասկանալ, քանի որ 90-ականների սկզբի ռազմական հաղթանակը Հայաստանի համար դարձավ պետականաստեղծ գործոն։ Հայերի  սերունդները վերջին 30 տարիների ընթացքում դաստիարակվել են ռազմական ձեռքբերումներով հպարտանալու ոգով, և հանկարծ, ազգային վերելքի 30-րդ տարում, այդ ամբողջը փլուզվեց։ Հայերը հիմա հանկարծ իրենց տեսան բոլորովին այլ լույսի ներքո՝  փոքրիկ, կորած, անհայտ, ծայրաստիճան խոցելի և ազդեցիկ դաշնակցի խիստ կարիք ունեցող: Քչերին է դուր գալիս այդ ինքնազգացողությունը։ Եվ Երևանը հուսահատորեն փորձում է այնպիսի դաշնակից գտնել, որի վրա կարող է հույս դնել: Հայաստանի խնդիրն այժմ ավելի քան համեստ է՝ պահպանել հայկական Ղարաբաղը համեմատաբար անկախ, անգամ առանց կոնկրետ կարգավիճակի։ Հայաստանի համար հիմա դա է իդեալական տարբերակը, բայց անգամ դա հարիր չէ Ադրբեջանին, որն այժմ իր հզորության գագաթնակետին է: Բաքուն ուժեղ է, քան երբևէ, երկրի բնակչությունն աճում է, բանակն իր առավելագույն հնարավորությունների վրա է, և կա հաղթողի բարոյական առավելությունը։ Այդ ամենին գումարած Ադրբեջանն ունի հուսալի դաշնակից՝ Թուրքիան, որը միշտ պատրաստ է, եթե ինչ-որ բան պատահի, տեր կանգնել, և ոչ թե բարոյական աջակցությամբ, այլ զենքը ձեռքին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի դաշնակից Ռուսաստանը հիմա պատրաստ չէ պաշտպանել որևէ մեկին, նրա ողջ ռազմական հզորությունն անհույս ճահճացած է Ուկրաինայում, այնպես որ նրանից հիմա այնքան օգուտ կա ինչքան օգուտ կա այծի կաթից։ Դրան գումարվում է Մոսկվայի և Անկարայի միջև կոնկրետ հարաբերությունները և Ռուսաստանի չափազանց բարձր կախվածությունը թուրքական զուգահեռ ներկրումներից: Եվ պարզ է դառնում, որ նոր պատերազմի դեպքում դժվար թե Մոսկվան Հայաստանի կողմից միջամտի:

Եվ Նիկոլ Փաշինյանը ներկայումս փորձում է խաղարկել արևմտյան խաղաքարտը, ինչը նախկինում արվում էր ավելի զգույշ և կոռեկտ:  Մոսկվայի դժկամությունն ու անկարողությունն են Երևանի նման փորձերը դարձրել ավելի ակնհայտ, բացահայտ և նույնիսկ ցուցադրական։ Վերջին օրերին դեպի Արևմուտք այդ մղումն ուղեկցվել է Հայաստանի ղեկավարության ծիսական գործողություններով՝ առաջին տիկնոջ մարդասիրական այցով Ուկրաինա և Փաշինյանի սկանդալային հարցազրույցով։

Մոսկվան ակնհայտորեն չէր սպասում դաշույնի հարված թիկունքին, և հատկապես Հայաստանից, որին Ռուսաստանում արհամարհանքով են վերաբերվում «ու՞ր կարող են մեզնից փախչել» ոգով դատողություններով, և չէր կարող այդ ամենն աննկատ թողնել, ռուսական զայրույթի հեղեղ է թափվել Հայաստանի վրա, և դա միանգամայն սպասելի է։

Սակայն իրականում հայ հասարակության համար դեպի Արևմուտք դիմելը պարզ լուծում չէ, եթե դա հեշտ լիներ, այն վաղուց իրականացված կլիներ։ Հետպատերազմյան շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ է եղել կողմից կողմ ճոճվելը՝ արևմտամետ հայտարարությունը փոխարինվել է ռուսամետով։ Հայաստանի քաղաքականությունը տենդի մեջ է, քանի որ Ռուսաստանից հեռանալը սարսափելի է, նրա հետ մնալն էլ անհնար, և արդեն իսկ անիմաստ:

Հայաստանի հասարակությունն ըստ էության եվրոպական է, և եվրաինտեգրումը նրա համար բնական գործընթաց է, բայց, միևնույն ժամանակ, 30 տարվա շարժը ռուսական արահետով երկիրը հասցրել է Ռուսաստանից տնտեսական կախվածության ամենաբարձր աստիճանի։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո այդ կախվածությունը բազմապատկվել է ապշեցուցիչ թվերով։ Հայաստանը ուղիներ է փնտրում դեպի Արևմուտք գնալու, բայց միևնույն ժամանակ նա Ռուսաստան զուգահեռ ներմուծման կարևոր օղակներից մեկն է և այնքան ձեռնտու է, որ երկակի նշանակության վտանգավոր ապրանքները տեղափոխվում են անգամ ոչ թե կարճ ճանապարհով՝ Վրաստանով, այլ շրջանցիկ, երկար ճանապարհով՝ Իրանով: Ռուսաստանի հետ վեճը կարող է Հայաստանին տանել այնպիսի ծանր տնտեսական ճգնաժամի, որը չի կարելի համեմատել այլ բանի հետ: Եվ նաև նկատենք, որ Ռուսաստանում երկու միլիոնից ավելի հայեր կան, որոնց պատանդ է պահում Պուտինը, և եթե ինչ-որ բան պատահի, ապա այդ հայերի փողերի հսկայական հոսքը դեպի Հայաստան կարելի է դադարել ձեռքի մեկ շարժումով։ Եվ ամենագլխավորը. դեպի Արևմուտք վերակողմնորոշումը Հայաստանին չի բերի այն, ինչին նա ձգտում է, որն է Ղարաբաղի անվտանգությունը։ Ռուսաստանը ևս, ամենայն հավանականությամբ, չի օգնի Երևանին պաշտպանել Ղարաբաղը: Բայց հնարավոր է և օգնի: Դա մի տեսակ վիճակախաղ է։ Բայց Արևմուտքը երաշխավորված, 100 %-ով չի օգնի, այստեղ, ինչպես ասում են, պետք էլ չի գուշակի մոտ մի գնա։ Այսպիսով, Երևանն այժմ ստիպված է դժվար ընտրություն կատարել պաշտպանություն ստանալու փոքր հնարավորության և չստանալու միջև:

Գնալով դեպի Արևմուտք Հայաստանը հնարավորություն կունենա ազատվել ռուսական սեղմօղակից և ժամանակի ընթացքում կառուցել ժամանակակից եվրոպական պետություն, այսինքն այն ինչին արժանի է հայ ժողովուրդը և այն, ինչը չի ունենա Ռուսաստանի տակ լինելով։ Բայց միևնույն ժամանակ պետք է հստակ և միանշանակ հասկանալ և գիտակցել, որ այդ դեպքում Ղարաբաղն ամբողջությամբ և անդառնալիորեն կկորչի։ Դա կլինի այն գինը, որը Հայաստանը պետք է վճարի Եվրոպայում իր տեղը զբաղեցնելու իրավունքի համար։ Ուրիշ տարբերակ չկա։

Հայաստանը կրկին, ինչպես բոլոր վերջին 30 տարիներին, կանգնած է նույն ընտրության առաջ՝ եվրոպական քաղաքակրթությու՞ն, թե՞ տարածքներ։ Եվ այստեղ ընտրությունը հեռու է ակնհայտ լինելուց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
Ամենադիտված