Սպասվում են եղանակային փոփոխություններ. «Հիդրոմետ»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև:
17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝ Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.30C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.10C (2000 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.80C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: