Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի դժկամությունն ու անկարողությունն են Երևանի նման փորձերը դարձրել ավելի ակնհայտ, բացահայտ և նույնիսկ ցուցադրական․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ekhokavkaza.com-ը «Ու՞ր կգնա Հայաստանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հարավային Կովկասում պատերազմի հոտ է կանգնած, ոչ շատ մեծ և ոչ շատ երկար պատերազմի: Եվ հոտն այնպիսին է, որ չնայած շատ ուժեղ չէ, բայց, այնուամենայնիվ, եթե նույնիսկ հիմա պատերազմ չլինի, ապա այն անկասկած կլինի ապագայում, և դրա պատճառն այն է, որ իրավիճակը Ղարաբաղում չի լուծվում, կողմերը իրենց դիրքորոշմանն են, բանակցություններում և ոչ մի բնագավառում առաջընթաց չկա, այդ թվում՝ այնպիսի փոխշահավետ ոլորտում, ինչպիսին է տրանսպորտային կապերի վերականգնումը։ Երևանը գտնվում է մեծ անորոշության և փակուղուց դուրս գալու տենդագին որոնումների մեջ։ Սպասումներին ի հակառակ՝ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմից հետո անցած երեք տարին չի հանգեցրել հայ հասարակության հանդարտությանը, այն դեռ եռում է, իսկ հողերի կորստի հետ կապված ցնցումը դեռ չի անցել։

Ընդհանրապես, դա նույնպես կարելի է հասկանալ, քանի որ 90-ականների սկզբի ռազմական հաղթանակը Հայաստանի համար դարձավ պետականաստեղծ գործոն։ Հայերի սերունդները վերջին 30 տարվա ընթացքում դաստիարակվել են ռազմական ձեռքբերումներով հպարտանալու ոգով, և հանկարծ ազգային վերելքի 30-րդ տարում այդ ամբողջը փլուզվեց։ Հայերը հիմա հանկարծ իրենց տեսան բոլորովին այլ լույսի ներքո՝ փոքրիկ, կորած, անհայտ, ծայրաստիճան խոցելի, ինչպես և ազդեցիկ դաշնակցի խիստ կարիք ունեցող: Քչերին է դուր գալիս այդ զգացողությունը։ Եվ Երևանը հուսահատորեն փորձում է այնպիսի դաշնակից գտնել, որի վրա կարող է հույս դնել: Հայաստանի խնդիրն այժմ ավելի քան համեստ է՝ պահպանել հայկական Ղարաբաղը համեմատաբար անկախ, անգամ առանց կոնկրետ կարգավիճակի։ Հայաստանի համար հիմա դա է իդեալական տարբերակը, բայց անգամ դա ձեռնտու չէ Ադրբեջանին, որն այժմ իր հզորության գագաթնակետին է:

Այդ ամենին գումարած՝ Ադրբեջանը ունի հուսալի դաշնակից՝ Թուրքիան, որը միշտ պատրաստ է, եթե ինչ-որ բան պատահի, տեր կանգնել, և ոչ թե բարոյական աջակցությամբ, այլ զենքը ձեռքին։ Միևնույն ժամանակ, Հայաստանի դաշնակից Ռուսաստանը հիմա պատրաստ չէ պաշտպանել որևէ մեկին, նրա ողջ ռազմական հզորությունը անհույս ճահճացած է Ուկրաինայում, այնպես որ նրանից հիմա այնքան օգուտ կա, ինչքան օգուտ կա այծի կաթից։ Դրան գումարվում են Մոսկվայի և Անկարայի միջև կոնկրետ հարաբերությունները և Ռուսաստանի չափազանց բարձր կախվածությունը թուրքական զուգահեռ ներկրումներից: Եվ պարզ է դառնում, որ նոր պատերազմի դեպքում դժվար թե Մոսկվան Հայաստանի կողմից միջամտի: Եվ Նիկոլ Փաշինյանը ներկայում փորձում է խաղարկել արևմտյան խաղաքարտը, ինչը նախկինում արվում էր ավելի զգույշ և կոռեկտ: Մոսկվայի դժկամությունն ու անկարողությունն են Երևանի նման փորձերը դարձրել ավելի ակնհայտ, բացահայտ և նույնիսկ ցուցադրական։ Վերջին օրերին դեպի Արևմուտք այդ մղումն ուղեկցվել է Հայաստանի ղեկավարության ծիսական գործողություններով՝ առաջին տիկնոջ մարդասիրական այցով Ուկրաինա և Փաշինյանի սկանդալային հարցազրույցով։

Մոսկվան ակնհայտորեն չէր սպասում թիկունքին դաշույնի հարվածի, և՝ հատկապես Հայաստանից, որին Ռուսաստանում հեգնանքով են վերաբերվում՝ «ու՞ր կարող են մեզանից փախչել» ոգով դատողություններով: Բնականաբար, չէր կարող այդ ամենը անհետևանք մնալ, և հիմա ռուսական զայրույթի հեղեղ է թափվել Հայաստանի վրա, ինչը միանգամայն սպասելի է։ Սակայն իրականում հայ հասարակության համար դեպի Արևմուտք դիմելը պարզ լուծում չէ. եթե դա հեշտ լիներ, այն վաղուց իրականացված կլիներ։ Հետպատերազմյան շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ է եղել կողմից կողմ ճոճվելը՝ արևմտամետ հայտարարությունը փոխարինվել է ռուսամետով։ Հայաստանի քաղաքականությունը տենդի մեջ է, քանի որ Ռուսաստանից հեռանալը սարսափելի է, նրա հետ մնալն էլ՝ անհնար, և արդեն իսկ անիմաստ: Հայաստանի հասարակությունն, ըստ էության, եվրոպական է, և եվրաինտեգրումը նրա համար բնական գործընթաց է, բայց, միևնույն ժամանակ, 30 տարվա շարժը ռուսական արահետով երկիրը հասցրել է Ռուսաստանից տնտեսական կախվածության ամենաբարձր աստիճանի։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո այդ կախվածությունը բազմապատկվել է ապշեցուցիչ թվերով։ Հայաստանը ուղիներ է փնտրում դեպի Արևմուտք գնալու, բայց, միևնույն ժամանակ, նա Ռուսաստան զուգահեռ ներմուծման կարևոր օղակներից մեկն է և այնքան ձեռնտու է, որ երկակի նշանակության վտանգավոր ապրանքները տեղափոխվում են անգամ ոչ թե կարճ ճանապարհով՝ Վրաստանով, այլ շրջանցիկ, երկար ճանապարհով՝ Իրանով: Ռուսաստանի հետ վեճը կարող է Հայաստանին տանել այնպիսի ծանր տնտեսական ճգնաժամի, որը չի կարելի համեմատել այլ բանի հետ: Եվ նաև նկատենք, որ Ռուսաստանում երկու միլիոնից ավելի հայեր կան, որոնց պատանդ է պահում Պուտինը, և եթե ինչ-որ բան պատահի, ապա այդ հայերի փողերի հսկայական հոսքը դեպի Հայաստան կարող է դադարել ձեռքի մեկ շարժումով։ Եվ ամենագլխավորը. դեպի Արևմուտք վերակողմնորոշումը Հայաստանին չի բերի այն, ինչին նա ձգտում է, այն է՝ Ղարաբաղի անվտանգությունը։ Ռուսաստանը ևս, ամենայն հավանականությամբ, չի օգնի Երևանին պաշտպանել Ղարաբաղը:

Բայց հնարավոր է և օգնի: Դա մի տեսակ վիճակախաղ է։ Բայց Արևմուտքը երաշխավորված՝ 100%-ով չի օգնի. այստեղ, ինչպես ասում են, պետք էլ չի գուշակի մոտ գնալ։ Այսպիսով, Երևանն այժմ ստիպված է դժվար ընտրություն կատարել պաշտպանություն ստանալու փոքր հնարավորության և չստանալու միջև: Գնալով դեպի Արևմուտք՝ Հայաստանը հնարավորություն կունենա ազատվել ռուսական սեղմօղակից և ժամանակի ընթացքում կառուցել ժամանակակից եվրոպական պետություն, այսինքն՝ այն, ինչին արժանի է հայ ժողովուրդը, և այն, ինչը չի ունենա Ռուսաստանի ձեռքի տակ լինելով։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է հստակ և միանշանակ հասկանալ և գիտակցել, որ այդ դեպքում Ղարաբաղն ամբողջությամբ և անդառնալիորեն կկորչի։ Դա կլինի այն գինը, որը Հայաստանը պետք է վճարի Եվրոպայում իր տեղը զբաղեցնելու իրավունքի համար։ Ուրիշ տարբերակ չկա։ Հայաստանը կրկին, ինչպես վերջին 30 տարին, կանգնած է նույն ընտրության առաջ՝ եվրոպական քաղաքակրթությո՞ւն, թե՞ տարածքներ։ Եվ այստեղ ընտրությունը հեռու է ակնհայտ լինելուց։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
Ամենադիտված