Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե որոշել եմ, էլ հետդարձ չկա». Աստղիկ Սաֆարյանը Երևան վերադառնալու և կողակցի տեսակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am Life–ը գրում է

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը այս օրերին Երևանում է։ Երգչուհին Բարսելոնայից վերադարձել է մի շարք աշխատանքներ իրագործելու նպատակով։ Tert.am Life–ի հետ զրույցում  Աստղիկը պատմեց նոր ծրագրերի, միամսյակի ու կողակցի տեսակի մասին։

«Աշխատանքս է ինձ բերել այստեղ, քանի որ պլանավորել եմ բավականին խիտ աշխատանքային գրաֆիկ, որը պահանջում է իմ ներկայությունը և, իհարկե, իմ ներգրավումը գործին։ Շատ շուտով Երևանում պատրաստվում եմ նկարահանել միանգամից 3 տեսահոլովակ։ Այս շրջանում նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Փակագծերը չբացելով՝ միայն կասեմ, որ կնկարահանվեն վերջին «Better Way» ձայնասկավառակիս երգերից մի քանիսի հիման վրա։ Բացի այդ, ստեղծվել են նոր երգեր, ստեղծագործում եմ նաև այլ երգիչների համար, աշխատում եմ իմ ապրանքանիշի նոր հավաքածուի վրա»,– ասաց Աստղիկը։

Երգչուհու ծրագրերի մեջ մտնում է նաև ակումբային համերգ։ Նրա խոսքով`շատ ու շատ այլ ծրագրեր ու նախագծեր կան, որոնք չցանկացավ մանրամասնել։ Աստղիկը նշեց, որ Բարսելոնայի հետ կապված էլ նպատակներ ունի։ «Մեծ է ցանկությունս` Բարսելոնայի հայերին ներկայանալ համերգային ծրագրով։ Այնտեղից նաև շատ առաջարկներ ունեմ`նկարահանվելու իսպանական տարբեր գովազդային հոլովակներում։ Պետք է հասկանամ ինչպես համատեղել, որպեսզի մեկը մյուսին չվնասի»,–ավելացրեց Աստղիկը։

Թերևս, յուրաքանչյուր կին  միամսյակին ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել, հատկապես, սիրելիի կողմից։ Աստղիկից հետաքրքրվեցինք՝ մի՞թե նմանատիպ զգացողություն չի ունեցել. «Նման զգացում չեմ ունեցել, միգուցե նրանից է, որ երբեք ուշադրության պակաս չեմ նկատել։ Ես ամեն օր եմ ստանում այդ ուշադրությունը և սերը իմ սիրելի երկրպագուների կողմից, նրանք իրենց ուշադրությամբ և ջերմությամբ միշտ կարողանում են ստիպել ինձ ժպտալ։ Հուսով եմ՝ ես էլ նույնը փոխանցում եմ նրանց իմ երգերով և համերգային գործունեությամբ»։

Երգչուհին պատմմեց, որ Կանանց միջազգային տոնը` Մարտի 8-ը, իր համար աշխատանքային սովորական օր էր, սակայն երկրպագուներն այդ օրը առավել գեղեցիկ դարձրեցին՝ ուղարկելով տարբեր ծաղկեփնջեր, նվերներ անմիջապես մեր տուն. «Ափսոս, ինքս տանը չեմ եղել և անձամբ չեմ կարողացել ընդունել այդ ամենը։ Իսկապես, շնորհակալ եմ բոլոր իմ երկրպագուներին, որ միշտ ուշադրությամբ են պատում ինձ և գնահատում իմ երաժշտությունը։ Ես էլ ստեղծագործում եմ հենց նրանց համար»։

Աստղիկը նշեց, թե ինչպիսին կցանկանա տեսնել իր ընտրյալին. «Կուզեի, որ նա իսկապես լավը լինի, ոչ թե թվացյալ։ Հուսամ՝ այդպիսինն էլ կլինի։ Տղամարդու մեջ չեմ սիրում, երբ խոսքերը չեն համապատասխանում արարքներին։ Ըստ իս` իսկական տղամարդուն դա վայել չէ»։

Երգչուհու խոսքով՝ ինքը փնտրող տեսակ չէ։ «Միգուցե դա է պատճառը, որ դեռ չեմ գտել նրան, բայց դա իմ «ֆորմատը» չէ։ Ես չեմ փնտրում, հակառակը, ինձ կփնտրի և կգտնի նա, ով իրականում նախատեսված է ինձ համար։ Իսկ թե ով կլինի նա, ինձ նույնպես արդեն հետաքրքիր է»,– նշեց երգչուհին։

Ըս Աստղիկի՝ որոշումներ կայացնելիս ինքը երկար է ծանրութեթև անում, բայց երբ որոշում է, այլևս հետդարձ չկա։ «Ես անխախտ հավատարիմ եմ լինում իմ որոշմանը։ Նույն էլ հարաբերություններում է, կարող եմ երկրորդ հնարավորություն տալ, ներել և հասկանալ, սակայն երբ դիմացինս շարունակում է գործել նույն սխալները, շահագործել բարությունս, որոշում եմ`վերջ տալ ամեն ինչ։ Դա նշանակում է, որ կորցնում եմ հարգանքս, վստահությունս ու փոխվում է երբեմնի դրական վերաբերմունքս` դառնալով անտարբեր»,–եզրափակեց Աստղիկը։

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Աբերլաուեր վիսկիՀակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ«Ալիևն ու Փաշինյանը  սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ»«Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս»Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Թմրամիջոցի վաճառք «Telegram»-ի 80 էջով․ նոր մանրամասներ Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին«Հեղափոխությունն» ավարտվե՞ց. Փաշինյանի սիմվոլիզմը ցնցել է նույնիսկ կողմնակիցներին Մելիքբեկյանին կզոհե՞ն. նրա աթոռի հավակնորդներ կանՃակատ ճակատի բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն, վիրավnր կաԲեռլինում  կայացել է Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությունը. պատմության այս օրը (15 նոյեմբեր)Խոշոր վթար և խցանում Չայնիի ոլորաններում Գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն նոյեմբերի 19-ից19-ամյա աղջիկն ընկել է պատուհանից ու մահացել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ ԵրևանումՀրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել
Ամենադիտված