Ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. ի՞նչ է հայտնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎոլգոգրադի մարզում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռ է կործանվել. հայտնում է Baza-ն։
Դեպքից քիչ առաջ այն անհետացել էր ռադարներից։
Ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սու-24 ինքնաթիռի կործանումը՝ Վոլգոգրադի մարզում։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ պլանային ուսումնական թռիչքի ժամանակ ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում։
Վթարի վայր են ուղարկվել Մի-8 որոնողափրկարարական ուղղաթիռներ։