Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրանն իր Հատուկ ռազմական գործողությունն է նախապատրաստում Ադրբեջանում. արդյո՞ք Մոսկվան կօգնի երկնքից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Անդրկովկասում աշխարհաքաղաքական շախմատի խաղատախտակի դասավորությունը գնալով ավելի պարզ է դառնում: Մի կողմից Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո իրեն չգիտես ինչ պատկերացրած Ադրբեջանն է, մյուս կողմից էլ Իրանն ու Ռուսաստանը մտադիր չեն Հայաստանը հանձնել նրան։

Ըստ մամուլի հրապարակումների Ադրբեջանը մոբիլիզացնում է պահեստազորայիններին, զորքեր է կուտակում և տեղափոխում շփման գիծ, իսկ Իսրայելն ու Թուրքիան բացահայտ զինում են նրան: Իրանը ևս ռազմական տեխնիկա է տեղափոխում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ։ Թեհրանը Բաքվին հասկացնում է, որ հայ-իրանական սահմանն անդրդվելի է:

«Վերջին բանը, ինչը հիմա «պետք» է Ռուսաստանին դա հերթական պատերազմն է, որը կարող է բռնկվել Հարավային Կովկասում և ստիպել Մոսկվային միջամտել: Այնտեղ Ռուսաստանն ունի իր ամենակարևոր հենակետը՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանը, որը արգելափակում է թուրքական ազդեցության ընդլայնումը։ Բացի դա Լեռնային Ղարաբաղում տեղակայված են խաղաղապահներ, որոնց նկատմամբ սպառնալիքների ստեղծումը կարող է ընկալվել որպես Ռուսաստանի դեմ ագրեսիայի ակտ».– գրել է «Ջենթլմենների լիգա» հեռագրային ալիքը։

Անդրկովկասյան ներկայիս բախումների էությունը հասկանալն անհնար է առանց պատմության մեջ նայելու։ Մասնավորապես, ով և ինչ է եղել Անդրկովկասում մինչև 19-րդ դարի սկզբին ռուսների այնտեղ մտնելը։ Ադրբեջան ընդհանրապես չկար, Մեծ Հայքի և Վրաց թագավորության փոխարեն միմյանց դեմ պատերազմող և հերթով կամ Թուրքիայի, կամ Պարսկաստանի կողմից հպատակված փոքր մելիքություններ ու խանություններ էին։ Չնայած բրիտանացիները զինեցին Իրանին, բայց ռուս-իրանական պատերազմի ժամանակ Իրանը պարտություն կրեց,  բնակչությունը միաձայն աջակցեց Ռուսաստանին, քանի որ Անդրկովկասի «ռուսական նվաճման» արդյունքը հավերժական ներքին պատերազմների ավարտն էր և հայերի ու վրացիների բնաջնջման կանխում, որն այսօր չեն սիրում հիշել։

Ի՞նչ ունենք այսօր: Դեպի Արևմուտք կողմնորոշված ​​Վրաստան, որը մեծապես գնվել է թուրքերի կողմից, «բազմաուղղվածությամբ» բզկտված Փաշինյանի Հայաստան,  և Թուրքիայի և Իսրայելի կողմից զինված ու հրահրված Ադրբեջան։ Փաշինյանը հիմա ունի բոլոր հնարավորությունները պատմության մեջ մտնելու որպես Ղարաբաղի ապագա ցեղասպանության համահեղինակ և հայոց պետականության գերեզմանափոր։ Բարեկամության մեջ լինելով Արևմուտքի հետ, բայց միևնույն ժամանակ չգիտես ինչու հավատալով, որ Ռուսաստանը կկռվի իր համար Փաշինյանը լիովին պարտվեց Ադրբեջանին ղարաբաղյան վերջին պատերազմում։ Իսկ հիմա էլ Հայաստանի խորհրդարանը վավերացնելու է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, ինչը նշանակում է, որ Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է և նույնիսկ պարտավոր է Պուտինին արտահանձնել Արևմուտքին։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտորեն է պահանջներ ներկայացնում ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ:

Հանուն ճշմարտության պետք է ընդունել, որ Ռուսաստանի քաղաքականությունն է դարձել Հայաստանում «փաշինյանիզմի» բուծման հիմք։ Հայաստանի հետ կապված, ինչպես և Ուկրաինայի, ռուսական էլիտաների մոտ գերակշռել է անգործությունն արդարացնող տեսակետը: Նույն կարգախոսներով կործանվեց նաև ԽՍՀՄ-ը։

Ըստ արևելագետ Կարինե Գևորգյանի «Ռուսաստանին անհրաժեշտ է անվտանգություն հարավից, բայց Ռուսաստանում ադրբեջանա-թուրքական հզոր «գազային» լոբբիի շնորհիվ Ադրբեջանին ամեն ինչ ներված է, անգամ հաշվի չառնելով նրանց օգնությունը Ուկրաինային»։

Ներկայումս Հայաստանի համար վերջին հնարավորությունն Իրանն է, որը սահմանին լուրջ զորախումբ է կենտրոնացնում։ Իրանը հիանալի հասկանում է, որ եթե թուրքերը խժռեն Ղարաբաղն ու Հայաստանը՝ հաջորդը լինելու է իրանական Ադրբեջանը։ Իրանցի ադրբեջանցիները, ոչ առանց պատճառի, Իսրայելի հետ համագործակցության պատճառով  Ադրբեջանի ադրբեջանցիներին դիտարկում են որպես «համաշխարհային սիոնիզմի» ջատագովներ և շիիզմի դավաճաններ, քանի որ թուրքերը, ի տարբերություն իրանցիների, սուննիներ են, իսկ Ադրբեջանի «սունիացումը» լրիվ ընթացքի մեջ է։ Բացի այդ, բազմաթիվ «Իրանի գործակալներ» են Ադրբեջանում բանտ նետվում։ Դժվար է այս ամենը գնահատել այլ կերպ, քան տարածաշրջանում գերակայության համար պատերազմի նախապատրաստում, որտեղ Ադրբեջանը թուրքերի գլխավորությամբ հանդես է գալու որպես «Ուկրաինա», իսկ նրանց թիկունքում Բրիտանիան ու Իսրայելն են: Ուստի Իրանն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ։

«Իրանն Անդրկովկասը դիտարկում է որպես իր կենսական շահերի տարածք և, ի տարբերություն Ռուսաստանի, մտահոգված է նրա անվտանգությամբ։ Հետևաբար, մի բան կանի։ Կամ հեռահար հարվածներ կհասցնի,  կամ զորք կուղարկի ու Ադրբեջանն աղբակույտի կվերածի։ Իսկ ահա Թուրքիան չի միջամտի 80 միլիոնանոց Իրանի  պատերազմին.– ասել է Կարինե Գևորգյանը,- մենթալ կերպով  իրանցիները պատրաստ են դրան, նրանց հայտնի է «իրանցի ադրբեջանցիներին» ազատագրելու Ադրբեջանի ցանկությունը, և դժվար թե երկրի ղեկավար, էթնիկ ադրբեջանցի Այաթոլլահ Խոմեյնին ցանկանա «ազատագրվել»: Դա նշանակում է, որ չի կարելի բացառել իրանական Հատուկ ռազմական գործողության անցկացումն Ադրբեջանում»։

Հարց է առաջանում, իսկ ի՞նչ պետք է անի Ռուսաստանը նման իրավիճակում։ Միգուցե՞ գործի կայսրության պես: Այսինքն չնայած բոլոր պատժամիջոցներին, Իրանի հետ կնքի ռազմաքաղաքական դաշինք նրան տալով միջուկային հովանոց։ Նաև կնքի պայմանագիր, ըստ որի դրա մասնակիցները դառնում են Հայաստանի «սահմանների անձեռնմխելիության» և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորներ։ Միաժամանակ պետք է «խաղաղապահ ուժերը» իրենց վերահսկողության տակ առնեն Լաչինի միջանցքը՝ օդից թաղելով բոլոր նրանց, ովքեր այնտեղ են ապօրինի։ Գետնին իրանական զորքերը կպահպանեն ստատուս քվոն, իսկ օդից  Ռուսաստանը։ Այդ ժամանակ էլ բոլորը երջանիկ կլինեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ»
Ամենադիտված