Լիբիայում հեղեղումների զոհ է դարձել 11 300 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեպտեմբերի 10-ին տեղի ունեցած հեղեղումները փլուզել են երկրի արեւելքում գտնվող Դերնա քաղաքի զգալի մասը։
Կարմիր մահիկի տվյալներով՝ զոհվել է մոտ 11 300 մարդ, հազար հոգի համարվում է անհետ կորած, տեղեկացրել է ВВС-ն։
ՄԱԿ տվյալներով՝ մոտ մեկ միլիոն մարդ օգնության կարիք ունի։
ВВС-ի նկարահանող խումբը Դերնայում նշել է, որ քաղաքի կենտրոնում աշխատանքը եռում է. փրկարարները, շտապօգնության բրիգադները եւ դատաբժշկական փորձագետներն աշխատում են զոհվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Լիբիայի իշխանությունները հերքել են մեղադրանքները, թե իրենք բնակիչներին չեն նախազգուշացրել «Դանիել» փոթորկիի մասին։ Իշխանությունների ներկայացուցիչը ВВС-ին ասել է, որ Դերնայի բնակիչները մտածել են, որ իրենց նախազգուշացումները չափազանցված են։
Կեղտաջրերով աղտոտված ջուրը դառնալու է գլխավոր խնդիրը, հայտարարել է Լիբիայի արեւելյան կառավարությունը։
Հնչում են Դերնայի տարհանման կոչեր, քանի որ նրանց մաքուր ջրով, էլեկտրականությամբ, դեղորայքով եւ այլ միջոցներով ապահովելը ծայրահեղ դժվար է։