Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ստեփանակերտը խափանեց Փաշինյանի «ամերիկյան խաղ»-ը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ այն բանից հետո, երբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով խորհրդական Լուի Բոնոյի միջև Երևանում բանակցություններից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր, ամերիկացի լրագրողները հերթական ճեպազրույցի ժամանակ հարցերի տարափ ուղղեցին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերին Բոնոյի Կովկաս կատարած այցի վերաբերյալ։ Եվ դա պատահական չէր։ Նախ, նրա այցն այդ տարածաշրջան նախապես հայտարարված չէր, թեև Միլլերն այն անվանել է «պլանավորված»։ Երկրորդ հերթին Բոնոն առաջին անգամը չէ, որ նման շրջագայություն է անում և ամեն անգամ, ըստ նրա, նախօրոք մանրամասն հրահանգներ է ստանում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենից, և այս անգամ էլ է այդպես եղել։ Երրորդ հերթին տարածաշրջանում տեղի են ունեցել որակական փոփոխություններ, և առաջին հերթին Ստեփանակերտում։ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է Սամվել Շահրամանյանը, ով նախկինում աշխատել է իրավապահ և հարկային մարմիններում, եղել է կառավարության անդամ, իսկ 2023 թվականի սկզբից զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Այս իրավիճակում մի կարևոր ինտրիգ է թաքնված: Դրանից առաջ հայկական ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, որ Երևանը Հարությունյանին սկսել է մեղադրանք առաջադրել առ այն, որ Լեռնային Ղարաբաղ փոխանցված միջոցներն անարդյունավետ են ծախսվել, ինչը դիտվում էր որպես նրա վրա ճնշում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ղեկավարի պաշտոնի իրավահաջորդն ընդունելի լիներ Հայաստանի վարչապետ Փաշինյանի համար: Եվ թվում էր, թե ամեն ինչ ընթանում էր ծրագրված սցենարով, երբ Հարությունյանը հայտարարեց, որ «ներկա պայմաններում անհրաժեշտ են փոփոխություններ և ճկունություն», և որ դա լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար։ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնի ճանաչման համատեքստում Հարությունյանը հայտնվել էր քաղաքական լիակատար մեկուսացման իրավիճակում, իսկ Բաքուն հրաժարվում էր նրան գործընկեր համարել Ստեփանակերտի հետ առաջարկվող բանակցություններում։
Բայց, ըստ ամենայնի, Հարությունյանի իրավահաջորդը, պարզվեց, այն մարդը չէ, ով կարող է հարիր լինել Երևանին։ Ավելին, Շահրամանյանը Ստեփանակերտում սկսեց համախմբման ու միասնության, ինչպես նաև պետական ​​կառավարման համակարգի արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրել։ Փաշինյանը սկսեց նյարդայնանալ: Սկզբում նա մի շարք հակառուսական հայտարարություններ արեց նպատակ ունենալով Մոսկվային դուրս բերել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացից։ Հետո սկսեց զանգահարել արևմտյան որոշ պետությունների ղեկավարներին հայտարարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։ Դրանից հետո լուրեր հայտնվեցին, որ Հայաստանը խաղաղության համաձայնագրի նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից։ Ի վերջո, Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ հավանականություն կա, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են բանակցություններ վարել, բայց միայն հոկտեմբերին Իսպանիայի Գրանադայում, և դա գրեթե ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի տարեդարձին։
Եվ կրկին ինտրիգ: Ըստ Փաշինյանի «մի շարք օտարերկրյա պետությունների ղեկավարներ պատրաստակամություն են հայտնել կազմակերպել նրա հանդիպումն Ալիևի հետ», և «միջնորդներն աշխատելու են այն կազմակերպելու ուղղությամբ»։ Չի կարելի բացառել, որ այս դեպքում ԱՄՆ-ն է խաղում գլխավոր միջնորդի դերը, Բոնոյի այցը տարածաշրջան պատահական չէր, և ԱՄՆ-ն այս անգամ մտադիր է հանդես գալ որպես հիմնական բանակցող։ Դատելով Բաքվից և Երևանից հնչող հայտարարություններից երկու կողմերն էլ միտված են բանակցություններին և նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանն այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են հաղորդակցությունների բացումը, սահմանների սահմանազատումը և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մեկնարկը (կամ ավարտը)՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա կնշանակի, որ Վաշինգտոնը վերադառնում է Անդրկովկաս օգտագործելով «հայկական լծակը», և այդ ամենն ուղեկցվում է Ռուսաստանի հասցեին դաշնակցային պարտավորությունները չկատարելու հայկական մեղադրանքներով։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ամենայն հավանականությամբ, նա կհամաձայնվի հանդիպմանն Իսպանիայում, քանի որ շահագրգռված է խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցությունների շարունակմամբ, սակայն դժվար թե Արևմուտքի առաջարկած կարգավորման սցենարը սկզբունքորեն բավարարի նրան։  Մասնավորապես, Վաշինգտոնը նախկինում դրդում էր Բաքվին «երրորդ երկրում» բանակցել Ստեփանակերտի հետ։ Իսկ ի՞նչ կլինի հիմա, երբ փոխվել է Ստեփանակերտի իշխանությունը, ինչը, կարծես թե, նաև Վաշինգտոնում չէին սպասում։ Հիմա ԱՄՆ-ը կորցնում է ղարաբաղյան ուղղությամբ Հայաստանի քաղաքականության վրա ազդելու հնարավորությունը և չունի կայուն դիրք Ադրբեջանում։
Եթե ​​վերադառնանք ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Միլլերի ճեպազրույցին, ապա պատահական չէ, որ, խոսելով Բոնոյի առաքելության մասին, նա ասել է, որ ինքը «կոնկրետ տեղեկություն չունի և չի կարող մեկնաբանել նրա կոնկրետ ծրագրերը», բայց նշել է, որ այն ունի միայն «կարճաժամկետ առաջնահերթություն», այն է վերսկսել Լաչինի միջանցքի աշխատանքը։ Սակայն պետքարտուղար Բլինկենն այդ հարցով անմիջականորեն է շփվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Այսպիսով, ստացվում է, որ ԱՄՆ-ի համար ինչ որ բան այն չէ, և իրավիճակը, թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ նրա շուրջը ձեռք է բերել նոր կոնկրետ ուրվագծեր: Այդ ուղղությամբ արևմտյան միջնորդության ձախողումն արդեն իսկ երևում է: Այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև առարկայական բանակցությունները, նույնիսկ եթե Իսպանիայում Ալիևի և Փաշինյանի հանդիպում կայանյա, դեռ շատ հեռու են վերջնագծից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
Ամենադիտված