ԵՄ-ն նախապատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵՄ-ն նախապատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով, մինչդեռ յոթնյակը առաջ է շարժվում Մոսկվայից ադամանդներ գնելու արգելքի պլանով, գրում է Bloomberg գործակալությունը:
Նոր միջոցառումները, որոնք կարող են ներկայացվել արդեն հաջորդ ամիս, կարող են ներառել երկար սպասված առաջարկը ՝ օգտագործել Կենտրոնական բանկերի սառեցված ակտիվներից ստացված շահույթը Կիեւին օգնելու համար:
ԵՄ անդամ մի խումբ երկրներ, ներառյալ՝ Լեհաստանը եւ Բալթյան երկրները, ցանկանում են ավելի հեռուն գնալ։
Եվրամիությունում նաեւ կոչ են անում սահմանափակումներ մտցնել ռուսական միջուկային սեկտորի նկատմամբ: Սակայն այդ փորձերը մեկ անգամ չէ, որ բախվել են չափազանց մեծ թվով անդամ երկրների դիմադրությանը։
Միջոցառումների նոր փաթեթը կարող է ընդունվել հոկտեմբերի առաջին կեսին կամ հայտարարվել հաջորդ ամսվա համար նախատեսված ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ, որի ամսաթիվը դեռ որոշված չէ: