Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կար-չկար մի Աստված․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից․ գրում է 168.am-ը։

«POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար. մաս ութերորդ

Մարդուն բնորոշելիս բժիշկները սիրում են ասել, որ մարդն այն է, ինչ ուզում է: Գրքասերները պնդում են, որ մարդն այն է, ինչ կարդում է: Նիցշեն գրում էր, որ մարդն այն է, ինչ խոստանում է:

Այս ալգորիթմի տրամաբանությամբ փորձենք պարզել, թե ինչ է ազգը:

Ըստ իս, կարելի է ձևակերպել, որ ազգն այն է, ինչ դավանում է: Այսինքն՝ ազգի բնութագրիչը լավագույնս տրվում է իր արժեհամակարգի միջոցով, անկախ նրանից, թե այդ դավանանքի հիմքում ինչ է՝ Աստված, Հայրենիք, հարստություն, վայելքներ, փառք և այլն:

Պատկերացրեք հիմա այն ներքին սարսափը, որ կպատի մեզ, եթե փորձենք այս մեթոդը կիրառել ինքներս մեր նկատմամբ հիմա, ներկայիս հայ ժողովրդի հանդեպ… Լավագույն դեպքում ճարտասանական ճամարտակություններով կխուսափենք միանշանակ պատասխանից, իսկ առավել անկեղծ պատասխանները շատ ցավոտ կհնչեն 5000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի համար:

Սակայն փախչել այս հարցից չենք կարող, քանզի, ինչպես շեշտել եմ այս հոդվածաշարի մեկնարկին, «ի՞նչ է լինելու Նիկոլից հետո» հարցի պատասխանը մեծապես կախված է նաև «ո՞վ ենք մենք» անալիզի ճշգրիտ ախտորոշումից: Ավելին, նորից կրկնեմ այն աքսիոմատիկ պնդումը, որ քաղաքականությունը և բարոյականությունը շաղկապված ֆենոմեններ են:

Կարելի է ենթադրել, որ հայ ժողովրդի հավաքական բարոյական նկարագիրը, իր արժեհամակարգային բաղադրությունը հիմնականում բաղկացած է հետևյալ աղբյուրներից առաջացած արժեքներից.

1. Հավատք (քրիստոնեական արժեքներ),

2. Էթնոս (ազգային արժեքներ),

3. Պետություն (քաղաքացիական արժեքներ),

4. Անձ (անհատական արժեքներ):

Այս աղբյուրներից եկած արժեքները տարբեր բնույթի են, երբեմն իրար բացառող են և մեր նորագույն պատմության ընթացքում տարբեր հարաբերակցություններով են դրսևորվել հանրային բարոյականության տիրույթում:

Կցանկանամ այս պահին կենտրոնանալ հավատքից բխող արժեքների պահպանման և վերաիմաստավորման վրա, սակայն ոչ թե՝ «անձի փրկության», այլ՝ «ազգի փրկության» տեսանկյունից:

Դեռևս Դոստոևսկին էր գրում, որ եթե Աստված չկա, ապա թույլատրելի է ամեն ինչ: Ազգերի պարագայում թույլ տվեք պնդել, որ եթե ազգը չունի Աստված, ապա այդ ազգի հետ կարելի է անել ամեն ինչ:

Սա է պատճառը, որ հայկական ինքնության դեմոնտաժին ուղղված հրեշավոր օպերացիան, որն իրականացվում է սոցիալական ինժեներիայի նորագույն մեթոդներով, ազգայինի հետ միասին, ի սկզբանե թիրախավորել է նաև հոգևորը: Եվ այս հանգամանքն ունի նաև իր կառուցվածքային հստակ բացատրությունը:

Մեր ազգի էլեմենտար միավորը, նրա ատոմը Հայ Մարդն է, որի երկու բաղադրիչներում էլ՝ Հայ և Մարդ, հազարամյակների ընթացքում իր արմատներն է գցել քրիստոնեությունը: Իրոք, «հայկական» քրիստոնեությունը մեր ինքնության կարևոր հենասյուներից է, Հայի ազգային ունիկալության մարկերներից մեկը, անգամ անկախ այն հանգամանքից, որ ժողովրդի 90%-ը գուցե չկարողանա բանաձևել մեր և մյուս քրիստոնեական եկեղեցիների դավանաբանական տարբերությունները: Մյուս կողմից քրիստոնեությունը նախ ունիվերսալ բնութագրիչ է Մարդ հասկացության համար՝ հաշվի առնելով նրա հսկայական ազդեցությունը մեր քաղաքակրթության վրա:

Ուստի հարվածելով քրիստոնեությանը՝ մեզ վրա սոցիալական փորձարկումներ անող գլոբալիստական լաբորատորիաները գործող վարչակազմի ձեռամբ խփում են միանգամից երկու նշանակետի՝ մեր մեջ թուլացնելով, խոցելով թե՛ Հային, թե՛ Մարդուն:

Գրածս բացարձակապես առաքելականության քարոզ չէ: Վերջիվերջո, յուրաքանչյուրս ինքնուրույն ենք տնօրինում մեր խղճի ազատությունը: Վտանգավոր են ոչ թե այլ Աստված դավանող, այլ անաստված մարդիկ: Խղճի ազատությունը չի կարող վերածվել ազատությանը՝ խղճից:

Ասածս այն է, որ անկախ մեր կրոնական հայացքներից՝ անթույլատրելի է մոռանալ հոգևորի մասին: Անգամ, եթե չեք հավատում Աստծո գոյությանը, քրիստոնեական բարոյագիտությունը պարտադիր կերպով պետք է մեզանում գոյություն ունենա թե իր հայկական՝ ունիկալ, թե մարդկային՝ ունիվերսալ դրսևորումներով: Մի կենցաղային օրինակ. Մեզանից 99%-ը չգիտի, թե ովքեր են ստեղծել բջջային հեռախոսները, թե ինչ տեխնոլոգիաներ են դրանց հիմքում, թե ինչպիսին է դրանց միկրոչիպերի դիզայնը, սակայն դրանք մեր առօրյա կիրառման գործիքներն են:

Ըստ ոմանց, գուցե Աստված չկա, սակայն անքննելի է, որ կա իր հետ շաղկապված, ասոցիացվող «օպերացիոն» համակարգը՝ արժեքների վրա խարսխված բարոյագիտությունը, որը փաստացի Հայ Մարդու մեջ ներբեռնված է և install է արված by default, և որը փորձում են մեր միջից ջնջել՝ առաջարկելով մոդայիկ, նորաձև, սակայն բաց փորով, հեշտ կոտրվող, վիրուսներ չորսացող, տրոյական ձիու վարքագիծ դրսևորող այլ «օպերացիոն համակարգեր»:

Ընդհանրական արժեքները, որոնց մեջ հայ ժողովրդի դեպքում քրիստոնեությունը խիստ բնորոշիչ նշանակություն ունի, ցանկացած առանձին հանրույթը ժողովուրդ դիտարկելու առաջնային նախապայմաններից են: Ավա՜ղ, մենք անմիտ կերպով վատնեցինք նախորդ հաջողություններից ստացած ուժը և չունենք այլընտրանք, քան այսօրվա անհաջողությունների մեջ վերագտնել ոչ միայն մեր խիզախությունը, այլև բարոյականությունը, որն անհնար է պատկերացնել առանց հոգևոր բաղադրիչի: Դեռևս Մաքիավելին էր շեշտում, որ «պետությունը պետք է կրոնականություն ունենա, որպեսզի միասնական լինի և բարի»:

Խիզախություն է հարկավոր որոշ արժեքներ առաջնային, կարևորագույն, կենսական համարելու համար: Առանց դրա հնարավոր չէ դուրս գալ տիղմից, փրկվել մեզ իր գարշահոտ երախը ներծծող ճահճից: Հնարավոր չէ ցատկել՝ առանց ոտքերի տակ զգալու սեփական հողը, առանց հենման կետի:

Բարոյական նիհիլիզմը, որով մեզ վարակել են, մահաբեր հիվանդություն է, որը, սակայն, հնարավոր է բուժել: Այո, պետությունը պատկանում է ժողովրդին, բայց մարդկանց կամայական զանգված ժողովուրդ չէ, եթե միավորված չէ ոչ միայն շահերի ընդհանրությամբ, այլև, եթե սոսնձված չէ բարու և չարի, ճիշտ ու սխալի մասին ընդհանուր պատկերացումներով:

Հ.Գ. Պողոս առաքյալը Սալոնիկի քրիստոնյաներին ուղղված իր երկրորդ նամակում գրում էր. «Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը և հաճույք փնտրեցին անօրենության մեջ»:

Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է․ Տիգրան Աբրահամյան Նորից՝ իմիտացիա, այնինչ թանկարժեք ժամանակ ենք կորցնում. «Փաստ»Նոր փոփոխություններ՝ տարադրամի շուկայումՈ՞վ և ինչպե՞ս կանի առաջին քայլը. «Փաստ»Գիշերը Երևանում արտակարգ է եղել․ միանգամից 3 մեքենա է այրվելՄինչև 9 ժամ գազ չի լինի«Արտասահմանից ֆինանսավորվող եվրոթատրոն. անընդհատ փորձում են հայ ժողովրդին խաբել, փափուկ բարձ դնել նրա գլխի տակ». «Փաստ»ՔՊ-ն փորձում է ՀԷՑ-ը խլե՞լ ռուսաստանաբնակ գործարարից. «Ժողովուրդ» Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել. «Ժողովուրդ» Հայաստանում կգործարկվի ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»«Իշխանության յուրացման» գործով «մատնիչը» ՔՊ պատգամավո՞րն է. «Ժողովուրդ» ՔՊ-ի գրասենյակը՝ գլխացավանք քաղաքացիների համար. «Փաստ»Ագրարային համալսարանում կառավարման լրջագույն ճգնաժամ է․ «Հրապարակ» Սամվել Բաբայանի կուսակցությունը վիժեցրել է սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Սամվել Բաբայանը խափանել է․ «Հրապարակ» Հայաստանում ատոմակայան չի կառուցվում. Փաշինյանը խաբել է. Մաս 219. «Ժողովուրդ» Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Առգրավել են Կապանի համայնքապետարանի փաստաթղթերը․ «Հրապարակ» ԱԺ գլխավոր քարտուղարի դիպլոմի ֆոնին «Լիսկայի» ատենախոսությունը լուրջ աշխատանք էր. «Ժողովուրդ» Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ
Ամենադիտված