Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ զանգ կախելու փոխարեն ճառ են ասում. ինչու Հայաստանին չի հաջողվում ստիպել Ադրբեջանին կատարել խոստումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ կողմերի հայտարարությունները հիշեցնում են հայտնի պատմությունը. «Եթե բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչը ո՞վ գողացավ»: Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն իրենց հերթին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հերթին պնդում են ԼՂ խնդրի կարգավորման գնալու պատրաստակամության մասին:

Բայց երբ հերթը հասնում է խնդրի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր անելուն, հակամարտության կողմերը ետ են կանգնում բոլոր պայմանավորվածություններից: Եւ այսպես՝ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ Իլհամ Ալիեւը՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին (ի դեպ, նախորդ շաբաթ էլ Սերժ Սարգսյանն էր Փարիզում հանդիպում ունեցել Օլանդի հետ): Այդ հանդիպումների ժամանակ քննարկումների առանցքային թեման եղել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Պուտինի հետ առանձնազրույցին հաջորդած ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մանրամասն քննարկեցինք մեր տարածաշրջանում անվտանգության թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ խնդրի կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Տեղի ունեցած բանակցությունների ընթացքում կրկին ընդգծվել է 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման եւ կատարման կարեւորությունը: Ընդգծվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Մենք համակարծիք ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի է եւ վնասում է խաղաղ գործընթացին»:

Իսկ Փարիզում Ալիեւն ասել է. «Հայաստանը չպետք է խուսափի բանակցություններից: Ստատուս քվոն անընդունելի է: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն ընդունելի չէ: Մենք նույնն ենք ասում․ ցանկանում ենք, որ ստատուս քվոն շուտափույթ փոխվի, հակամարտությունը դադարի, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, եւ տեղահանված ադրբեջանցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը… ԼՂ-ն Ադրբեջանի հողն է, եւ մեր երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Փաստորեն, պետք է արձանագրենք՝ կողմերի հռետորաբանությունն այս ընթացքում ըստ էության չի փոխվել: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել հիմնախնդրի կարգավորումը ձգձգելու մեջ՝ հայտարարելով բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամության մասին, բայց եւ միաժամանակ յուրաքանչյուրը թելադրելով իր պայմանները: Ասել է՝ իրականում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանն անկեղծ չեն հակամարտության կարգավորման գնալու իրենց հայտարարություններում: Բայց այս պահվածքն ամենեւին էլ նորություն չէ. բանակցային գործընթացից առաջ նրանք միշտ էլ նման «անզիջում» կեցվածք են ցուցաբերում, հետո համաձայնում են նստել բանակցային սեղանի շուրջ, Մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկումներ ծավալել ու վերջում կրկին չեն հանգում որեւէ պայմանավորվածության, եւ այդպես՝ արդեն ավելի քան 20 տարի: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. հիմա Հայաստանը դիվանագիտական առումով գտնվում է համեմատաբար շահեկան վիճակում:

Ի վերջո, պաշտոնական Երեւանն Ադրբեջանից նախ եւ առաջ պահանջում է կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունները, ասել է, թե անել այն, ինչ Ալիեւը խոստացել է նաեւ միջազգային հանրությանը: Ու եթե այսքանից հետո Հայաստանին չի հաջողվում ստիպել Ադրբեջանին կատարել խոստումը, հատկապես, երբ Հայաստանի հետ համակարծիք է միջազգային հանրությունը, նշանակում է՝ խնդիրը մեր երկրի ու իշխանությունների թուլության մեջ է: Առավել եւս, երբ Վլադիմիր Պուտինը պնդում է՝ ՌԴ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտությունում փոխընդունելի լուծումների որոնման հարցում ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ Երեւանի ու Բաքվի հետ ուղիղ կոնտակտների միջոցով: Օլանդն էլ իր հերթին է ասել. «Մենք համարում ենք, որ ընդհանուր ուրվագծերը հայտնի են, եւ կարելի է գտնել այդ ձգձգված հակամարտության կարգավորման ուղիները»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ 

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Ամենադիտված