Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է փող աշխատել արագաչափերով եւ կարմիր գծերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

lragir.am-ը գրում է.

Արագաչափերն անվտանգության, ոչ թե փող աշխատելու միջոց են, նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, հանդիպելով Սյունիքի եւ Վայոց Ձորի բնակիչների հետ:

Արագաչափերի ու կարմիր գծերի հարցը հայտնվել է մի շարք քաղաքական ուժերի նախընտրական օրակարգում: Նրանք խոստանում են վերացնել արագաչափերը եւ կարմիր գծերը, դա համարելով հասարակության հոգսը թեթեւացնելու եւ հանրության մոտ դրական սպասում ձեւավորելու լավագույն եւ արագ քայլերից մեկը:

 Արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի հարցը հանրության համար դարձել է իսկապես խնդրահարույց, ստիպելով վճարել զգալի տուգանքներ: Մյուս կողմից, դրանք ամենեւին էլ պարտադիր չեն եւ պայմանավորված են նրանով, թե քաղաքացին որքանով կխախտի երեւթեկության կանոնը, օրինակ կգերազանցի արագությունը: Եթե որեւէ մեկը չի գերազանցում սահմանված արագությունը, ապա արագաչափն ինքն իրեն չի նկարում որեւէ մեկին եւ հետեւաբար չի արձանագրվում որեւէ խախտում եւ սահմանվում տուգանք:

 Կարմիր գծերը սահմանում են փողոցներում կայանման համար տեղական տուրք: Մեծ հաշվով դա մի երեւույթ է, որ առկա է շատ երկրներում:

 Ամբողջ խնդիրն այն է, թե ինչի՞ն կամ ու՞մ են ծառայում այն փողերը, որոնք հավաքվում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներից գոյացող տուգանքներից կամ կարմիր գծերից:

Այդ ամենի ներդրումից ի վեր փողերը ծառայել են գերազանցապես մի քանի անձի կամ խմբի, այն մասնավոր կառույցների միջոցով, որ ստեղծվել են արագաչափերի եւ տեսախցիկների, կամ կարմիր գծերի առիթով: Այդ կառույցները կարժ ժամանակում ստացել են միլիարդավոր դրամների շահույթ: Մամուլի տարբեր հրապարակումներում նշվել են իշխանությանը մերձ այն անձինք, որոնք կանգնած են այդ մասնավոր կառույցների հետեւում:

 Փաստորեն, տեսախցիկների եւ արագաչափերի, կարմիր գծերի ներդրման միջոցով իշխանությունը պարզապես գերշահութաբեր բիզնես է նվիրել իրեն մերձ կանգնած անձանց: Մի քանի տարի շարունակ այդ բիզնեսը նպաստել է զգալի փող հավաքելուն:

 Նախորդ տարի աշնանը, կառավարության փոփոխությունից հետո, Սերժ Սարգսյանը հանդես եկավ նախաձեռնությամբ, որով կոչ արեց Երեւանի քաղաքապետարանին եւ կառավարությանը ձեռնարկել քայլեր, որպեսզի արագաչափերից եւ կարմիր գծերից ստացվող փողն այլեւս գնա բյուջե:

 

Սարգսյանը հայտարարեց, թե մասնավոր ներդրողները արդեն բավականաչափ հետ բերել են ներդրումների փողը:

Սարգսյանի այդ նախաձեռնությունը միարժեք ողջունելի էր, թեեւ բաց է մնում հարցը, թե այդուամենայնիվ ինչու՞ իշխանությունը մի քանի տարի շարունակ այդ փողը ոչ թե բյուջե էր տանում, այլ մասնավորի գրպան: Միանգամայն հնարավոր էր, որպեսզի համապատասխան ներդրումները կատարարեր հենց կառավարությունը եւ մի քանի տարի շարունակ միլիարդները համալրեին բյուջեն, ոչ թե մասնավոր անձանց հաշիվները:

Դրա պատասխանը Սերժ Սարգսյանը չի տվել եւ նախորդ տարի աշնանը նրա քայլը իրականում ստիպված քայլ էր, քանի որ նախ պետք էր նպաստել նոր կառավարության շուրջ հանրային դրական սպասումների ձեւավորմանը, բացի այդ՝ բյուջեն ունի փողի զգալի կարիք:

Բոլոր դեպքերում, եթե անգամ այդ շարժառիթով, այդուհանդերձ դրական է, որ այդ փողը գնում է բյուջե, այսինքն գնում է հանրային գրպան: Մեկ այլ հարց է իհարկե, թե ինչպես է տնօրինվում հանրային գրպանի փողը ընդհանրապես, որովհետեւ խոշոր հաշվով այդ փողն էլ ավելի շատ հարստացնում է մասնավոր գրպաններ՝ պետական գնումների եւ ծառայությունների պատվերների միջոցով: Բայց դա իհարկե առավել գլոբալ հարց է, քանի որ այդ խնդիրն առնչվում է ոչ միայն արագաչափերի եւ կարմիր գծերի փողին: 

Այդպիսով, գլխավոր խնդիրը ներկայում հանգուցալուծված է՝ փողը գնում է հանրային գրպան: Այդ համատեքստում, արագաչափերն ու կարմիր գծերը վերացնելու մասին հայտարարությունները առավելապես հանրության զգայակական ընկալումների վրա խաղալու փորձ են: Հակառակ պարագայում տարօրինակ է, թե ինչու՞ նույն քաղաքական ուժերը կոչ չեն անում վերացնել ճանապարհային ոստիկանությունն ընդհանրապես, ճանապարհներին ոստիկանության պարեկությունը ընդհանրապես: Չէ՞ որ ճանապարհային կանոնների պահպանման ոստիկանական հսկողությունն էլ յուրօրինակ արագաչափ է, չէ՞ որ արագաչափեր կան նաեւ ոստիկանական մեքենաներում: Ինչու՞ ոչ մի ուժ չի հայտարարում դրանք հանելու մասին: 

Վերջին հաշվով, ինչու՞ չվերացնել պատիժը բնակարանային գողության համար: Չէ՞ որ շատ մարդիկ այդ քայլին դիմում են ստիպված: Ինչու՞ միայն արագաչափերի վրա տարածել «ստիպվածության» հանգամանքը:

Աներկբա է, որ խնդիրը պահանջում է լուծում մտածողության դաշտում: Սոցիալական խնդիրները պահանջում են հրատապ լուծում, սակայն լուծումը պետք է լինի հանրությանը հնարավորություններ տալով, հնարավորություններ տալու վրա հիմնված սպասումներ ձեւավորելով, ոչ թե մանր կամ մեծ օրինախախտումները փաստացի անպատիժ դարձնելու մասին հայտարարություններով:

 Միեւնույն ժամանակ, ինչ որ առումով մյուս ծայրահեղությունն է իշխանության հայտարարությունը, թե արագաչափերն ու տեսախցիկներն անվտանգության, ոչ թե փող աշխատելու համար են:

 Օրինակ, չի իկարող անվտանգության համար լինել Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում գտնվող արագաչափը, որ դրված է երկու լուսացույցների միջեւ եղած մոտ 50 մետր տարածությունում: Այդ տարածությունում մեքենան պարզապես չի կարող հասցնել զարգացնել անվտանգության համար սպառնալից արագություն, եւ ակնհայտ է, որ կոնկրետ այդ արագաչափը փող աշխատելու, ոչ թե անվտանգության համար է:

 Եվ կան այդօրինակ արագաչափերի տասնյակ օրինակներ, երբ արագաչափը տեղադրված է բացարձակապես անհասկանալի տրամաբանությամբ եւ հիմնավորվածությամբ եւ փող աշխատելուց բացի, չունի ռացիոնալ այլ բացատրություն:

 Նույնը վերաբերում է կարմիր գծերին, որոնք գծված են անգամ այնպիսի տեղերում, որտեղ կայանելը խանգարում է ճանապարհային երթեւեկությանը:

 Հետեւաբար, ճշմարտությունն ինչպես հաճախ, այս անգամ էլ «մեջտեղում» է եւ խնդիրը արագաչափերն ու տեսախցիկները, կարմիր գծերը վերացնելը չէ, բայց մյուս կողմից այդ խնդիրներն ունեն հստակ կանոնակարգման, չափանիշների հստակ սահմանման, նաեւ վճարային տարբերակների կանոնակարգման, հստակեցման անհրաժեշտություն, որպեսզի հստակ լինի, թե որտեղ եւ ինչ չափանիշով պետք է տեղադրվի արագաչափ, որտեղ ինչ չափանիշով պետք է լինի տեսախցիկ, գծվի կարմիր գիծ: Կամ, կարմիր գծում 20 րոպե կայանելու համար մարդը պետք է ունենա 20 րոպեի համար վճարելու հնարավորություն, ոչ թե վճարի մեկ ժամի համար: Բացի այդ, 100 դրամ չվճարելու համար մարդը չպետք է տուգանվի 5000 դրամով:

 Երբ լուծված չեն այդ հարցերը, իշխանության հավաստիացումը, թե խնդիրը փող աշխատելը չէ, մեղմ ասած չի ներշնչում վստահություն: Հատկապես, երբ մի քանի տարի շարունակ մեծ փող աշխատելը պարզապես փաստ է, որն անուղղակի, բայց փաստորեն հասատել է նաեւ Սերժ Սարգսյանը:

Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Ամենադիտված