Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 22 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Փղերի պաշտպանության համաշխարհային օր, Խրոնիկական միելոիդային լեյկոզով հիվանդների համաշխարհային օր, Առանց ավտոմեքենաների համաշխարհային օր, Բուլղարիա՝ Անկախության օր, Էստոնիա, Լատվիա, Լիտվա՝ Բալթյան միասնության օր, Մալի՝ Անկախության օր, Նորվեգիա՝ Մերթա արքայադստեր օր, Ուկրաինա՝ Պարտիզանական փառքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

մ.թ.ա. 68– տեղի է ունեցել Արածանիի ճակատամարտը:

1795 –վախճանվել է բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան։

1960– վախճանվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Արմեն Գուլակյանը:

1964– ծնվել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը:

1964– վախճանվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, արձակագիր Ամինե Ավդալը:

1987-ծնվել է փոփ երգիչ, հեռուստադերասան Միհրան Ծառուկյանը։

1996- Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում ստանալով  51,75 տոկոս ձայներ վերընտրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում։ Միջազգային դիտորդներն ընտրությունների ընթացքում արձանագրել են բազմաթիվ խախտումներ։

2001- սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան:

2002- սփյուռքահայ կինոռեժիսոր, «Արարատ» ֆիլմի հեղինակ Ատոմ Էգոյանն ազգային մշակույթի և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով: 

2021- վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական բլյուզ և ռոք երգիչ, կոմպոզիտոր Նիկոլայ Արությունովը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1236 —տեղի է ունեցել Սաուլի ճակատամարտը, որտեղ Ժեմայտների և Զամգալների բանակը ջախջախիչ պարտության է մատնել Սրակիրների օրդենի բանակին։

1307 —Ֆրանսիայի թագավորական խորհուրդը որոշում է ընդունել ձերբակալել բոլոր այն տամպելյերներին, որոնք գտնվում են երկրի տարածքում։

1499 —ընդունվել է Բազելյան պայմանագիրը, ըստ որի Շվեյցարական կոնֆեդերացիան անկախացել է Սուրբ Հռոմեական կայսրությունից։

1520 –վախճանվել է  օսմանյան սուլթան Սելիմ 1-ինը։

1539 —վախճանվել է գուրու, սինկխիզմի հիմնադիր Նանակը։

1554 —վախճանվել է իսպանացի կոնկիստադոր, Մեծ կանյոնի հայտնագործող Ֆրանցիսկո Վասկես Դե Կորոնադոն։

1694 –ծնվել է անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդը։

1692 —Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին։

1764 —Ռուսական կայսրությունում կիրառության մեջ են մտել վերստային սյուները։

1780 —տեղի է ունեցել լինչի դատաստանի ենթարկելու առաջին նկարագրված դեպքը։

1789 —տեղի է ունեցել Ռիմնիկեի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Սուվորովի և թագաժառանգ Կոբուրգսկու ղեկավարած ռուս-ավստրիական բանակը ջախջախել է թուրքական բանակին։

1791– ծնվել է անգլիացի նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը:

1792 —հռչակվել է Ֆրանսիական հանրապետությունը և այդ օրը դարձել է ֆրանսիական հանրապետության օրացույցի առաջին օրը։

1828 —վախճանվել է զուլուսների առաջնորդ Չական, որին անվանել են Սև Նապալեոն։

1862 —ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը հայտարարել է նեգր-ստրուկների ազատագրման մասին։

1869 —աշխարհում առաջին անգամ Ավստրիայում հրատարակվել են փոստային բացիկներ։

1869- կայացել է Ռիխարդ Վագների «Հռենոսի ոսկին» օպերայի առաջին ներկայացումը։

1877 —Կանադայի կառավարությունը համագործակցության պայմանագիր է կնքել Ալբերտա պրովինցիայի հնդկացիների հետ։

1886 —ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ Ռոժե Բիսերը։

1908– Բուլղարիան անկախացել է Օսմանյան կայսրությունից:

1921 - Ազգերի լիգա են ընդունվել Էստոնիան, Լատվիան և Լիթվանիան։

1939– Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի է ունեցել խորհրդային և գերմանական զորքերի համատեղ ռազմական շքերթ:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր բանակը նացիստներից ազատագրել է Տալլինը։

1945 – ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենն ընդունել է պատերազմական հարցերով քարտուղար Սթիմսոնի «Երկրորդ համաշխարհային պատերազմ» բնութագրումը։

1958– ծնվել է իտալացի աշխարհահռչակ երգիչ, տենոր Անդրեա Բոչելլին:

1960 - Մալին անկախացել է Ֆրանսիայից։

1980-սկսվել է իրանա-իրաքյան պատերազմը։

1991- Կոսովոն հայտարարել է իր անկախության մասին։

1993-վրաց-աբխազական պատերազմի ընթացքում Սուխումիի համար մղվող ճակատամարտում խփվել է մարդատար Ту-154 ինքնաթիռը, զոհվել է 108 մարդ։

2000– առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներում անց է կացվել «Առանց ավտոմեքենաների օր»:

2000 - Բիլ Գեյթսի գլխավորած «Մայքրոսոֆթ» ընկերությունը մեկ օրում կորցրել է  22 միլիարդ դոլար։

2007 —վախճանվել է ֆրանսիացի կատակերգակ դերասան Մարսել Մարսոն։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գերմանիան կշարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Մերց Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Գազ չի լինելու․ հասցեներ Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ուժգին քամու պատճառով Պատերազմի ժամանակ ՊՆ քարոզիչն ասել է՝ Հիտլերի հաղթանակով կվերականգնվեր պատմական Հայաստանը4 քաղաքացիներ Խուդաֆերինի կամրջի վրայով մտել են ադրբեջանական տարածք Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել Բաքվի բռնապետը էյֆորիկ հերթական պոռթկման մեջ բարբարջել է 1 շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն ու մեծ քարերն են դուրս բերվում Օմանում սկսվել է ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հնդկաստանը բացել է Չենաբ գետի ամբարտակի ջրարգելակը Արարատի մարզում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Ջրանջատում՝ 22 ժամով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը Օպտիկամանրաթելային Կամիկաձե անօդաչու թռչող սարքերը դառնում են Ռուսաստանի նոր զենքը«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներիցԻնչ է սպասվում այսօր Կիրանցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՀՀ-ում երկու տասնյակից ավելի աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել Ռազմական թղթակիցը համեմատել է ԿԺԴՀ-ի և ՀԱՊԿ անդամ Հայաստանի աջակցությունը ՌուսաստանինՀարցազրույց փորձագետի հետ. Հայաստանում «Պաշտոնական արևմտյանների» դիրքերը զգալիորեն թուլացել ենՏրամադրվեք․ Սուրենյանը՝ առաջիկայում սպասվող եղանակի մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կարկուտ, քամու ուժգնացում, անձրևներ. եղանակը՝ առաջիկայում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 մայիս)Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Գազ չի լինելու Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը Արման Ծառուկյանը նշել է այն մարզիկների անունները, որոնց հետ կցանկանար մենամարտելՇատ հարմար թռիչք է, օգտվու՞մ եք, 45 րոպե է տևում, մեքենայով ինչքա՞ն կտևեր. Փաշինյանն այցելել է ԿապանՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով«Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար«Մեռած չի կարող լինել մի ժողովուրդ, որի ճանապարհը գծված է նահատակության եւ հաղթանակների ճանապարհով, որն իր ներսում կրում է ոտքի կանգնելու, քայլելու եւ իր կյանքում հաղթանակներ արձանագրելու կամքը». Բագրատ Սրբազան ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ինչու մենք պետք է Ուկրաինային նման առավելություն տանք․ Պեսկով «Չարիքի իշխանության միակ «արժանիքն» իր աղաղակն է, սուտն ու կեղծիքը»․ Բագրատ Սրբազան Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր
Ամենադիտված