Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բավականին երկար ժամանակ է, ինչ միջազգային իրավունքի դեմ հանցագործություն է իրականացնում»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից ստացվող տեղեկատվությունը անհանգստացնող է, էմոցիոնալ, երբեմն` հակասական, երբեմն` անորոշ: Մեկ բան հստակ է՝ շատ համայնքներ կտրված են մայրաքաղաքից, հստակ թվեր չկան զոհվածների և վիրավորների մասին, շատ ընտանիքների անդամներ չեն գտնում իրար, քաղաքացիական շատ անձանց և զինվորականների ճակատագիրն ուղղակի անհայտ է: ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ մարդիկ, որոնք կարողանում են Ստեփանակերտից իր հետ կապ հաստատել, մեկ բան են պահանջում:

«Նրանք այս իրավիճակը բնութագրում են որպես ցեղասպանության ակտիվ ֆազա, այսինքն՝ միտումնավոր ստեղծվում են այնպիսի պայմաններ, որոնք հեշտացնում են մարդկանց՝ տվյալ դեպքում հայության ոչնչացումն Արցախում: Ինչո՞ւ եմ ասում ոչնչացումը, այլ ոչ էթնիկ զտումները: Որովհետև տպավորություն է, որ Հայաստանի, Ռուսաստանի և, իհարկե, Ադրբեջանի կողմից պատնեշ կա, որ այդ ծուղակից գոնե կանայք, ծերերն ու երեխաները դուրս չգան: Եթե ունենք տղամարդիկ, որոնք ուզում են մնալ Արցախում և մինչև վերջին շունչը պայքարել, դա ողջունելի է: Բայց պետք է հստակեցնենք մեկ բան՝ այսօր Հայաստանի անգործությունը, ոչ ավել և ոչ պակաս, մասնակցություն է թուրք-ադրբեջանական ցեղասպանական գործողություններին:

Կառավարության շենքում նստած ոչ միայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլ բոլոր նախարարներն այսօր մասնակցում են այդ թուրք-ադրբեջանական ցեղասպանության իրականացմանը: Ուրիշ բնութագիրը պետք է պարզապես քողարկի այս հանցագործությունը: Այնպես չէ, որ մեղադրվելու է Հայաստանը, ո՛չ: Մեղադրվելու են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և իր բոլոր նախարարները, պատգամավորները: Նրանք մեղադրվելու են անգործությամբ մասնակցելու մեջ, իսկ եթե դատարանը պարզի նաև նախնական պայմանավորվածությունների մասին, ապա դա կլինի ավելի ծանր հանցագործություն, ինչի համար բոլորը պատիժ են կրելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը:

Զուգահեռ կամ էլ գուցե նույն իրականության մեջ ունենք մի պատկեր, երբ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներից, այդ թվում՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարում է, թե «հույս կա, որ ԼՂ բնակչությունը իրական հնարավորություն ունի վերադառնալու իրենց տները»: «Նա պարզապես կրկնում է այն, ինչ ասում է ցեղասպան Ադրբեջանի ցեղասպան նախագահը: Չպետք է այլևս զարմանալ: Իր բոլոր ձևակերպումները խոսում են այն մասին, որ այսօր մեր կառավարությունը նույնացված է Ադրբեջանի ցեղասպան ղեկավարության հետ»,-կարծիք է հայտնում մեր զրուցակիցը:

Երբ ինն ամիս շրջա փակման մեջ գտնվող Արցախի մասին հրապարակումներ էինք պատրաստում, իրավիճակը բնութագրվում էր «ահագնացող հումանիտար ճգնաժամ և աղետ» ձևակերպմամբ: Նույն ձևակերպումները նաև այսօր են հնչում, բայց այսօր մարդիկ կանգնած են սեփական տները լքելու պարտադրված քայլի առաջ: Ալավերդյանն առաջարկում է այլևս չօգտագործել այս ձևակերպումները, քանի որ սա այլևս հումանիտար աղետ չէ:

«Շրջափակումը և դրա հետևանքներն ուղղակի հետևանք են ցեղասպանական հետևողական քաղաքականության: Այս մասին միայն ես չէ, որ տարիներ շարունակ և այս ամիսներին անընդհատ ասում եմ: Այս մասին խոսել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն»,-ընդգծում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենը:

Շեշտում է՝ Արցախում տարվող ցեղասպանական քաղաքականության փաստն ապացուցել է Օկամպոն, բացի դա, հաստատել են մի շարք հայտնի ցեղասպանագետներ: «Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, հարկ չհամարեց անգամ տարածել Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը: Ինձ հետ զրույցում մարդիկ ասում են՝ Եվլախում բանակցություններ են վարում հումանիտար օգնություն հասցնելու վերաբերյալ, դրանք այդ ի՞նչ պիղծ կոչեր են, այն դեպքում, երբ ուղիղ վտանգ է սպառնում մարդկանց կյանքին: Նման ուշացած քայլերով քողարկում են իրենց անգործությամբ ադրբեջանական ցեղասպանության մեջ մասնակցությունը: Ուրիշ բանաձև չկա»,-ասում է Ալավերդյանը:

Հատկապես քաղաքական և հասարակական լայն շերտերի խոսույթում կարծես հետին պլան են մղվում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին զրույցները: «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բավականին երկար ժամանակ է, ինչ իրականացնում է միջազգային իրավունքի դեմ հանցագործություն: Ինքնորոշման իրավունքն իրավաբանության մեջ յուսկոգենս, այսինքն՝ անքակտելի իրավունք է և որևէ մարդու կողմից խլելու ենթակա չէ: Տվյալ դեպքում այդ անձնավորությունն ինքնուրույն, առանց Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի ու նախագահի, բանավոր հայտարարություններ է անում, կասկածում եմ նաև, որ կա գրավոր ստորագրված փաստաթուղթ: Եթե կա, ապա դա հավասարազոր է ՌիբենտրոպՄոլոտով հանցավոր պայմանավորվածությանը: Մի քանի անգամ գրվել և հրապարակվել է ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի եզրակացությունը, որ ինքնորոշման իրավունքի ցանկացած, այն էլ ուժային ձևով ոտնահարումը նույնչափ նողկալի հանցագործություն է, ինչպիսին ցեղասպանությունն է, ապարտեիդը և ստրկությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Քաղաքացիներն իշխանափոխություն են պահանջում: «Այն պահանջը, որը չի կարողանում մեր ընդդիմությունն իրականացնել, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր նորից արդիական է: Այնինչ 2020 թ.-ի նոյեմբերի 10-ից հետո հաշված օրերի ընթացքում դա պետք է տեղի ունենար: Հարց ունեմ մեր գեներալիտետին՝ որտե՞ղ էին իրենք, ինչո՞ւ չեն պահանջել այդ հրաժարականը: Երբ այդ վախկոտ անձնավորությունը թաքնված էր բունկերում, ինչո՞ւ էին նրանք նրա մարմինը պաշտպանում, մարմին եմ ասում, որովհետև նրա հոգին վաղուց ծախված է: Այսօր ոչ միայն կառավարությունը, այլև բանակը, ներքին գործերի նախարարությունը և մյուս կառույցները մասնակցում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական գործողություններին: Ինձ անընդհատ ասում են, որ եթե այն ժամանակ նա հրա ժ ա ր ա կան տար, պա տ ե ր ա զ մ կսկսվեր: Բայց 2020 թ.-ից հետո երեք տարում մենք որքան զոհեր ունեցանք: Այսօր հարյուրավոր զոհեր ունենք Արցախում, հազարավոր վիրավորներ, էլ չեմ խոսում տասնյակ հազարավոր տեղահանված արցախահայերի մասին: Ստույգ թվերին չենք տիրապետում: Այս բոլորը՝ սխալ գործողություն, անգործություն, թե դավաճանություն կձևակերպենք, սպասարկում էին այդ ցեղասպանական քաղաքականությանը»,-հավելում է նա:

Հայաստանն արձագանքում է Արցախում տեղի ունեցող ողբերգությանը՝ գործադուլ ու դասադուլ կազմակերպելով, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով: Ցուցարարների հանդեպ բիրտ ուժ է կիրառում ոստիկանությունը: «Երբ ուժային կառույցները դառնում են պարզապես ենթարկված մեկ անձի, որն անշեղորեն իրականացնում է իմ ձևակերպած ցեղասպանական քաղաքականության սպասարկումը, բոլոր նրանք անօրինական հանցավոր հրամանի կատարող են: Ըստ Նյուրենբերգի սկզբունքի, այն ենթական, որն իրականացնում է անօրինական, հակաիրավական, հանցավոր հրաման, ևս դառնում է մեղավոր և ցեղասպանություն իրականացնող անձ: Չպետք է սպասենք, թե երբ է այս վախկոտ անձնավորությունը հրաժարական տալու:

Այս պահին ամենաարդիական խնդիրը Բերձորի միջանցքի ապահով բացումն է Ռուսաստանի և Հայաստանի ուժային կառույցների կողմից և Արցախում, հիմնականում Ստեփանակերտում հավաքված ծերերի, երեխաների ու կանանց դուրսբերման ապահովումը: Հակառակ պարագայում բոլորս դառնում ենք մասնակից արցախահայերի կյանքի իրավունքի ոտնահարմանը: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ և հերոսաբար՝ մինչև կյանքի վերջին շունչը պայքարել, դա լինելու է իրենց ընտրությունը, դարեր շարունակ ձոներ ենք նվիրելու նրանց հերոսությանը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված